ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի այլընտրանքը մեր տարածաշրջանում Թուրքիան է
ՔաղաքականԱյսօր՝ ապրիլի 13-ին, ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի ասուլիսի ժամանակ լրագրողի հարցին, թե ինչու Հայաստանը չի դիմում ՀԱՊԿ-ին՝ այդ կառույցից դուրս գալու համար, Շարմազանովը նշեց, որ ծայրահեղ զգացմունքային գնահատականներն արդյունավետ և օգտակար չեն: «Իհարկե, մենք հիացած չենք մեր ՀԱՊԿ որոշ գործընկերների պահվածքով, բայց, այնուամենայնիվ, պետք է նշեմ, որ բոլոր խնդիրներով հանդերձ, Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին բխում է մեր շահերից: Ավելին, կարծում եմ, որ այդ առաջարկողները (ՀԱՊԿ-ից դուրս գալը, հեղ.՝ Ա.Գ.) պետք է հասկանան, որ ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի այլընտրանքը մեր տարածաշրջանում Թուրքիան է, իսկ Թուրքիան այս 100 տարվա ընթացքում, դժբախտաբար, չի փոխվել և, ըստ իս, մնում է Հայաստանի և տարածաշրջանի համար հիմնական սպառնալիքներից մեկը»,- նշել է Էդուարդ Շարմազանովը:
Ա.Գ.