Երևան, 21.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Վաղ առավոտից խուզարկություններ ու ձերբակալություններ են Ստեփանավանի «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում. Անդրանիկ Գևորգյան Գերմանա-շվեդական «պայքարից» մինչև ժամանակակից լայն տարածում. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 հոկտեմբերի). Գիտաշխատողների բողոքի ցույցը, 33 մետրանոց Սուրբ խաչի հանդիսավոր բացումը. «Փաստ» Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» Հայաստանի իշխանությունն ուժեղացնում է ճնշումը Եկեղեցու վրա. «Փաստ» Պատմությունը չի ներում անզգուշությունը ազգային անվտանգության հարցերում. «Փաստ» «Սպասումով ապրում ենք, այն զգացողությունն է, որ հիմա Միշոս կզանգի կամ տուն կգա». մայոր Միքայել Աթոյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Քաշաթաղի շրջանի Սարատակ բնակավայրում, տուն «վերադարձել»... 50 օր անց. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ» Դժգոհություն... ձոներով. «Փաստ»


Նրանք կռվեցին թշնամու դեմ և ողջ մնացին. պատմում են վիրավոր հերոսները

BlogNews.am-ը գրում է.

Հայրենական քառօրյա պատերազմ, որի ժամանակ մեր տղերքից ոմանք ընկան, ոմանք վիրավորվեցին, բայց իրենց արյունով պահեցին հայրենիքի սահմանները։ BlogNews-ն այցելել է Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, զրուցել վիրավոր զինծառայողների հետ։ Զրույցից ակնհայտ էր, որ պատերազմն անսպասելի էր և իր հետևանքներն է թողել, հատկապես, երիտասարդ զինծառայողների ոչ միայն ֆիզիկական առողջության, այլև հոգեբանական վիճակի վրա, սակայն նրանք ամուր են, ինչպես երբեք։ Տղաներին ամենից շատ անհանգստացնում էր ընկերների վիճակը։ Բոլորը միաբերան ասում էին՝ վերադառնալու են ծառայության՝ ընկերների հետ հայրենիքը պաշտպանելու, վիրավորվելու հետևանքով վաղաժամ զորացրվելու մասին ոչ ոք չէր էլ մտածում։

Համբարձում Վարդանովը ծնունդով սահմանամերձ Ճամբարակից է, սակայն ապրել է Մասիսում, այժմ ծառայում է Ջաբրայիլում։ Նա հերթափոխն ընդունել էր ապրիլի 1-ին։ Ծոծորակին բեկորային վնասվածք ստացած զինծառայողը BlogNews-ին պատմեց, որ հակառակորդն իրենց անակնկալի է բերել՝ հանկարծակի հարձակմամբ։ «Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերն էր՝ ժամը 4։00-4։20-ի կողմերը, հակառակորդը միանգամից եկավ, առաջին վայրկյանին խուճապ կար, քանի որ իրենք նռնակ նետեցին, որից մեզ մոտ 2 հոգի վիրավորվեց, մեկը՝ շատ լուրջ՝ մի ոտքը կորցրեց... Մինչև իրենց իջեցրինք կացարան, առաջին բուժօգնություն ցույց տվեցինք, հասկացանք, որ հակառակորդն արդեն մեր խրամատում է։ Էլ չկարողացանք գնալ մեր տեղը, կացարանի մոտից էինք կռիվ տալիս հակառակորդի հետ։ Բնականաբար, հարմար չէր, շատ դժվարություններ կային, իրենք բարձր տեղում էին, մենք՝ ցածր, առավելությունն իրենց կողմն էր։ Կարծում եմ՝ իրենք սպառազինության պակաս էլ չունեին, որովհետև անընդհատ կրակում էին, նռնակներ նետում, ու դա չէր վերջանում։ Մեր զինամթերքը սահմանափակ էր, աշխատում էինք հնարավորինս քիչ կրակել, սակայն արժանի հակահարված տալ, չէինք թողնում, որ առաջ գան»,- պատմեց նա։

Համբարձումը նշեց, որ իրենք պատրաստ էին, ուղղակի սպառազինությունն ու մարդկանց քանակը համաչափ չէր։ Թշնամու շարքերում էլ երիտասարդ զինծառայողներ չէին։ Ընկերներն իրենց օգնություն էին բերել, սակայն հակառակորդը կրակի տակ էր պահում դիրք տանող բոլոր ճանապարհները, արդյունքում՝ ոչ ոք չէր կարողանում զինամթերք բերել իրենց. «Մի կերպ 2 սպա եկավ, վիրավորներից մեկին հանեցին դիրքից ու էլ ոչ ոք չէր կարողանում դիրքին մոտ գալ։ Արդեն հրամանի չէինք սպասում, հակառակորդը մեր դիրքի տարածքում էր, ու մեզ վրա էր կրակում, ի՞նչ հրաման, հակահարված էինք տալիս։ Օրենքով էլ նախատեսված է, որ բացահայտ հարձակման դեպքում մենք կարող ենք կրակ բացել։ Բացի այդ, բոլորս էլ մտածում ենք մեր կյանքի մասին»,- ասաց 21 ամսվա զինծառայողը։

«Երբ զինամթերքն արդեն վերջանում էր, կային զոհեր ու վիրավորներ, դիրքում 7 հոգի էինք մնացել, 4-ն ընկած էին, չգիտեմ՝ զոհվեցի՞ն, թե՞ վիրավորվեցին (աչքերը մի պահ լցվեցին, բայց հմտորեն թաքցրեց)։ Երեքով էինք ոտքի վրա և կարողանում կռիվ տալ»,- հիշեց Համբարձումը։ Ընկերների մասին խոսելիս աչքերն ավելին էին պատմում։ Նրանց վիճակի մասին օդում կախված հարցը, թերևս, ամենից շատն էր անհանգստացնում Համբարձումին։ Հրամանատարն ասել է՝ ամեն բան նորմալ է, բայց ընկերների հետ կապ հաստատել այդպես էլ չի ստացվել։

«Չէի պատկերացնում, որ կարող է պատերազմ լինել, ոչ մի կերպ չէի պատկերացնում... Մինչ այս եղել են դիվերսիոն հարձակումներ մի կետի վրա, բայց սա բացահայտ հարձակում էր։ Հոգեբանական ճնշումը կա, սակայն այդքան լուրջ չէ։ Ես էլ եմ զարմանում իմ հոգեբանության վրա, իմ պատկերացնելով՝ այդ ամենը, որ տեսել եմ, պիտի հոգեբանական լուրջ խնդիրներ ունենայի, բայց Փառք Աստծո։ Հիմա փորձում եմ ցրվել, որովհետև եթե ամբողջ օրը մտածեմ, հաստատ կունենամ հոգեբանական այդ խնդիրները»։

Համբարձումը շեշտեց, որ անպայման վերադառնալու է ծառայության. «Վնասվածքս այնքան լուրջ չէ, որ այլևս չծառայեմ։ Ես նորից պիտի վերադառնամ ծառայության»։ Ինչ վերաբերում է ապագային՝ նա նշեց, որ Մասիսի գյուղատնտեսական պետական քոլեջում է սովորում՝ Տրանսպորտի կառավարման և փոխադրման կազմակերպման բաժնում։ Ամռանը զորացրվելուց հետո նա մտադիր է շարունակել ուսումը։

19-ամյա Սահակյան Միքայելը գյումրեցի է, նա ևս Ջաբրայիլում է ծառայում, սակայն այլ գումարտակում։ Ապրիլի 1-ին նա հանձնել էր հերթափոխն ու իջել զորամաս, սակայն տագնապ է եղել և հետ են բարձրացել վերև։ «Պատրաստակամ  բարձրացանք վերև։ Մեր նպատակն էր հետ վերցնել մեր հողերը՝ կռիվ տալ մինչև վերջ։ Բոլոր տղաներն էլ էդպես էին՝ մինչև վերջ ուզում էին կռիվ տալ»,- ասաց Միքայելը, ով վիրավորվել է ապրիլի 3-ի լույս 4-ի գիշերը։

«Երբ բարձրացանք, արդեն հարձակվել էին մեզ վրա և վերցրել մեր դիրքերը։ Սկսվեց կռիվը, պայթյուն եղավ, և ես վիրավորվեցի: Նռնակից վիրավորում եմ ստացել ձեռքիս և կրծքավադակիս շրջանում»,- ասազ զինվորը։ Միքայելն առավել հանգիստ էր. նա խոսել է ընկերների հետ, բոլորը լավ են, միայն ինքն է վիրավորվել։

«Այս ամենն ինձ վրա միայն վիրավորման հետքն է թողել, կյանքիս վրա հետք չի թողել։ Բուժումից հետո անպայման վերադառնալու եմ ծառայության՝ ընկերներիս մոտ»։ Ապագայի մասին Միքայելի ծրագրերը դեռ հստակ չեն, դպրոցն ավարտելուց անմիջապես հետո զորակոչվել է բանակ, զորացրվելուց հետո կմտածի անելիքների մասին։

Պայմանագրային զինծառայող Վաչագան Վարդազարյանը գորիսեցի է։ Նրա ընտանիքի բոլոր տղամարդիկ այս օրերին սահմանում են։ Պրն Վարդազարյանը  միացել էր ժամկետայիններին՝ թշնամուն հակահարված տալու համար։ «Պետք է կասեցնեինք տանկային ներխուժումը։ Հակառակորդի արկը պայթեց, ես վիրավրվեցի։ Էստեղ իմացա, որ մեր 3 լավ ընկերները զոհվել են... սարի պես տղերք էին... ևս երեքը վիրավոր են, վիճակները լավ է, Ստեփանակերտի հոսպիատալում են պառկած»,- ասաց ապրիլի 2-ի լույսի 3-ի գիշերը վիրավորված զինծառայողը։

Պրն Վարդազարյանը տասը տարի է՝ ծառայում է։ Նրանց ընտանիքում 3 տղամարդ կա. 3-ն էլ ծառայում են, կինը տանը միայնակ է։ «Մի որդիս պայմանագրային զինծառայող է, մյուսը՝ ժամկետային, ապրիլի 1-ին նա էլ է բարձրացել դիրքեր։ Հետագայում ինքը կորոշի՝ շարունակե՞լ ծառայությունը, թե՞ ոչ։ Ես չեմ խառնվում իրենց որոշումներին։  Իհարկե, վախենում եմ տղաներիս համար, բայց եթե ես վախենամ, մյուսը վախենա, մեր հայրենիքն ո՞վ կպաշտպանի, մենք պարտավոր ենք պահել մեր հայրենիքը,- ասաց նա ու հավելեց, որ անպայման վերադառնալու է ծառայության,- ասում են՝ ֆիզիկական վիճակդ թույլ չի տալիս, բայց վերադառնալու եմ ծառայության։ Ես մինչև կյանքիս վերջ այս գործին եմ լինելու»։

Անդրադառնալով հրադադարին՝ պրն Վարդազարյանը նշեց, որ լավագույն պաշտպանությունը հակահարձակումն է։ «Մենք պետք է ազգովի մտածենք այդ մասին, գիտակցենք, որ մենք իրենց ունեցվածքը չենք ուզում, մենք մերն ենք պաշտպանում։  Իրենց մի զարկ խփելու դեպքում, պետք է տասը խբենք, խեղդած պահենք։ Այլևս երբեք չպիտի ներող լինենք, շատ ենք ներել։ Քաղաքականությամբ չեմ զբավում, բայց կարծում եմ՝ մեր հույսը մեր բանակն է՝ մեր զինվորն ու համախմբվածությունը, բանակցությունների վրա հույս չեն դնում։ Մենք ենք մեր ճակատագրի տերը»։

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է Newmag-ի BOOK DONATION նախաձեռնությանը Հրազդանում «Հայկական քվե» կուսակցությունը՝ Հրայր Իսրայելյանի հետ միասին, այս անգամ հանդիպեց Լանջաղբյուրի բնակիչներինՈ՛չ հայ գերիների վերադարձ, ո՛չ խաղաղության երաշխիքներ. փոխարենը՝ միակողմանի հերթական զիջումներ Ալիևին. Լենա ՄաթևոսյանԱկբա բանկը հրապարակել է Կայուն զարգացման առաջին հաշվետվությունը Խաղաղության համաձայնագիրը կարևորագույն փաստաթուղթ է, և ավելի տրամաբանական կլիներ ունենանալ դրա սահմանադրականության վերաբերյալ եզրակացությունը, որովհետև դրանից է բխում ԹՐԻՓՓԸ. Արեգա ՀովսեփյանՆույնիսկ կառավարությունն է խոստովանում, որ «ԹՐԻՓՓ համաձայնագրում» Խաղաղության համաձայնագիր կնքելու որևէ երաշխիք չկա. տեսանյութՁերբակալություններ` Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն ձերբակալված է. Գոհար Ղումաշյան18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 22-ին «Mining Armenia Forum 2026»-ը երկխոսության կարևոր հարթակ է Հայաստանի հանքարդյունաբերության զարգացման համար. Ռոման Խուդոլի Հրայր Իսրայելյանը հոկտեմբերի 21-ին հանդիպում կունենա Գանձակի բնակիչների հետԳազի գնի 69% աճը չի նշանակում էլեկտրաէներգիայի սակագնի նույնչափ թանկացում․ ի՞նչ ազդեցություն կունենա այն սպառողների վրա. Հրայր ԿամենդատյանՎաղ առավոտից խուզարկություններ ու ձերբակալություններ են Ստեփանավանի «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում. Անդրանիկ Գևորգյան Ալիևին պետք է դիմադրել․ Սամվել Կարապետյանի ծրագիրը ուժի մեջ է Բժշկությո՞ւն, թե՞ մարքեթինգ․ ինչ է իրականում վաճառվում Թուրքիայում՝ «շաքարային դիաբետի վիրահատություն» անվան տակՕդի ջերմաստիճանը կնվազի 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 21-ից 25-ինԶելենսկին ժամանել է Նորվեգիա, որտեղ նախատեսվում է հանդիպում Ուիթքոֆի հետԳրոսմայստեր Էմին Օհանյանը՝ «Atyrau Open 2026» շախմատի միջազգային մրցաշարի հաղթողՊայմանագրային զինծառայող Սերգեյ Հովհաննիսյանը նույնպես ազատվել է աշխատանքից իր հոր՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը միանալու պատճառով. Անդրանիկ ԳևորգյանՀոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվումՔրդական զինված պայքարի ավարտը․ ի՞նչ կփոխվի Թուրքիայի համարՀոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգըՖուտզալի Հայաստանի հավաքականն ԱԱ-2028-ի ընտրական փուլը մեկնարկել է պարտությամբԺամանակն է, որ մեր հայրենակիցներն այլևս ստիպված չլինեն ընտրություն կատարել հացի և դեղորայքի միջև․Ուժեղ Հայաստան«Ուժեղ Հայաստան»-ը շարունակում է քարոզարշավը ՍտեփանավանումՈւրախ ենք, որ կրկին ոգեշնչման աղբյուր ենք դարձել կառավարության համար. Ուժեղ ՀայաստանՈւիթքոֆը Օսլո այցից հետո կմեկնի Սանկտ ՊետերբուրգՎթար է․ ջուր չի լինելուԼավրով․ Ռուսաստանը կլսի Ուիթքոֆի և Քուշների առաջարկները, բայց քաղաքական զիջումների չի գնաՏուգանքը 20 տոկոսով պակաս վճարելու հնարավորությունից օգտվելու համար roadpolice.am կայքում գրանցվող վարորդների թիվը շարունակում է աճելԻնչո՞ւ են Հայաստանում դեղերն ավելի թանկ, քան Վրաստանում․ «Ուժեղ Հայաստանը» լուծում է առաջարկում՝ դեղերի գները նվազեցնելու համարՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Լոռու մարզերումՑեղասպանությունը վկայող լուսանկարը ներկայացվել է այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» ապացույցՌԴ-ում վառելիքի հետ կապված իրավիճակը չի ազդում ԵԱՏՄ-ում նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկայի ձևավորման վրա․ ՕվերչուկՀրապարակվել է բոլոր ժամանակների «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկըԸնտրությունների ժամանակ մենք խոստացել էինք նվազեցնել դեղերի գները. այսօր կատարում ենք մեր խոստումը․ Ուժեղ ՀայաստանՓարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակումՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՍպերցյանի թիմի հերթական հաղթանակը«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ի ծննդատանը կյանքից հեռացած նորածինն ունեցել է անհամատեղելի կենսական տվյալներԶելենսկին նշել է այն պայմանը, որի դեպքում Ուկրաինան կհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտիցՉհամարձակվե՛ք դիպչել Տիգրանաշենին. Հայաստանի հողերից մեկ միլիմետր չպետք է պակասի. Ավետիք ՉալաբյանԳյուղացուն հոգ տարեք, նա´ է երկիրը պահողը. Հրայր ԿամենդատյանԱկբա բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսերՖասթ Բանկի բիզնեսի վարկավորման նոր մոտեցումները․ Արտավազդ ԹառոյանՄի օր էլ Փաշինյանը Երևանի թաղամասերից մեկը չի համարի Հայաստան. Մարիաննա ՂահրամանյանՄիասին կարող ենք կառուցել զարգացող, բարեկարգ ու նոր հնարավորություններով լի Գավառ. ՀայաՔվե «Հայկական քվե» կուսակցության թիմը Գավառում շարունակում է առաջ ընթանալԴեղերի էժանացում՝ եվրոպական փորձով. «Ուժեղ Հայաստան» կուսակցության օրենսդրական նոր նախաձեռնությունը. տեսանյութԴեղերի գների նվազեցմանն ուղղված բարեփոխումը կնպաստի մեր քաղաքացիների կյանքի բարելավմանը. Մարիաննա Ղահրամանյան