Անչելոտի. «Բարսելոնան» նվազեցրել է մակարդակն ու այլևս ակնհայտ ֆավորիտ չէ
ՍպորտՄյունխենի «Բավարիայի» ապագա գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին նախկինում չէր կասկածում, որ կատալոնական «Բարսելոնան» Չեմպիոնների լիգայում հաղթանակի գլխավոր հավակնորդն է, իսկ այժմ այնքան էլ վստահ չէ։ Իտալացի մասնագետը կարծում է, որ Լուիս Էնրիկեի սաներն այլևս նախկին բարձր մակարդակը չունեն։
-Դեռ մեկ շաբաթ առաջ բոլորը մտածում էին, որ «Բարսելոնան» ՉԼ հաղթանակի գլխավոր ֆավորիտն է։ Դա ինձ էլ է վերաբերում։ Հիմա այդ համոզվածությունը չկա։
«Բարսելոնան» մի փոքր նվազեցրել է իր մակարդակը և այլևս հիմնական հավակնորդը չէ։ Հիմա շատ ավելի բարդ է ասելը, թե ով կհաղթի մրցաշարում,- Անչելոտիի խոսքն է մեջբերում «Goal.com»-ը։
ՉԼ քառորդ եզրափակչի առաջին խաղում «Բարսելոնան» իր դաշտում հաղթել է Մադրիդի «Ատլետիկոյին» 2:1 հաշվով, երբ մրցակիցը 10 հոգով էր խաղում հանդիպման մեծ մասը։ Պատասխան հանդիպումը տեղի կունենա այսօր՝ ապրիլի 13-ին։