Էնրիկե. Երաշխավորում եմ՝ «Բարսելոնայի» երկրպագուները հպարտանալու են մեզանով
Սպորտ«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն չի կասկածում, որ իր ֆուտբոլիստները լավ են հանդես գալու Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ փուլի՝ «Ատլետիկոյի» դեմ պատասխան խաղում:
-Մենք համապատասխան մակարդակով հանդես կգանք և կտեսնենք՝ արժանի՞ ենք կիսաեզրափակիչ դուրս գալուն, թե՞ ոչ: Նրանք, ովքեր կասկածում են մեր ունակությունների վրա, քիչ են ֆուտբոլ դիտել: Ես կարող եմ երաշխավորել, որ մենք պայքարելու ենք, իսկ «Բարսելոնայի» երկրպագուները հպարտանալու են մեզանով,-Էնրիկեի խոսքը մեջբերված է «Sport» առցանց պարբերականից:
Հիշեցնենք, որ առաջին խաղում «Բարսելոնան» սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթանակ է տոնել, իսկ պատասխան հանդիպումը կայանալու է այսօր, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 22:45-ին: