Բենզեմա. Չեմ մասնակցի Եվրո-2016-ին
ՍպորտՄադրիդի «Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեման հայտնել է, որ չի ընդգրկվի Ֆրանսիայի հավաքականում եւ չի մասնակցի 2016թ. Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարին:
«Ինձ համար եւ ինձ աջակցողների համար ափսոսանքով պետք է նշեմ, որ Եվրոպայի առաջնությունում չեմ լինի հավաքականի կազմում»,-Թվիթերում գրել է ֆուտբոլիստը:
Ֆրանսիայի հավաքականի եւ «Լիոնի» կիսապաշտպան Մաթյո Վալբուենայի շանտաժի գործին առնչություն ունենալու համար Բենզեման 2015թ. դեկտեմբերին հեռացվել էր Ֆրանսիայի հավաքականից: