Երևան, 21.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Վաղ առավոտից խուզարկություններ ու ձերբակալություններ են Ստեփանավանի «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում. Անդրանիկ Գևորգյան Գերմանա-շվեդական «պայքարից» մինչև ժամանակակից լայն տարածում. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 հոկտեմբերի). Գիտաշխատողների բողոքի ցույցը, 33 մետրանոց Սուրբ խաչի հանդիսավոր բացումը. «Փաստ» Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» Հայաստանի իշխանությունն ուժեղացնում է ճնշումը Եկեղեցու վրա. «Փաստ» Պատմությունը չի ներում անզգուշությունը ազգային անվտանգության հարցերում. «Փաստ» «Սպասումով ապրում ենք, այն զգացողությունն է, որ հիմա Միշոս կզանգի կամ տուն կգա». մայոր Միքայել Աթոյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Քաշաթաղի շրջանի Սարատակ բնակավայրում, տուն «վերադարձել»... 50 օր անց. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ» Դժգոհություն... ձոներով. «Փաստ»


Գրիգորը աշխատում էր դեռեւս դպրոցից, բանակից հետո պիտի ստեղծեր տանիք ու բարեկեցություն

NEWS.am-ը գրում է.

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հակառակորդի հարձակման զոհ դարձած 19-ամյա Գրիգոր Հարությունյանն այն անհետ կորած տասնինը զինվորների թվում էր, որոնց մարմինները հայկական կողմը փոխանակման միջոցով ստացավ օրեր առաջ։

Բանակ էր զորակոչվել ութ ամիս առաջ։ Ինչպես NEWS.am-ի հետ զրույցում բնութագրեցին մոր բարեկամները՝ ոչ դպրոցից է բան հասկացել, ոչ էլ իր կյանքից։ Գրիգորը շատ փոքր է եղել՝ 2-3 տարեկան, երբ հայրը մահացել է։ Չորս  մանկահասակ երեխան մնացել է մոր խնամքին։ Ապրել են վարձով, տնից տուն տեղափոխվել, դպրոցից՝ դպրոց։ Վերջին տարիներին գիշերօթիկում է սովորել, որոշել քոլեջում շարունակել, սակայն ֆինանսական միջոցների իսպառ բացակայության, ինչպես նաեւ մոր  առողջական վիճակի վատթարացման պատճառով չի կարողացել։  Մայրը մի քանի անգամ վիրահատության է ենթարկվել։ Այսօր անգամ չկարողացավ որդուն հրաժեշտ տալ գերեզմանի մոտ։ Եռաբլուրում հրաժեշտի արարողակարգից հետո նրան տարան, ուժ չուներ քայլելու մինչեւ գերեզման։

Հարազատներն ասացին՝ Գրիգորի մեծ եղբայրն ու քույրը ամուսնացած են, ինքն ու կրտսեր եղբայրը մոր հետ ապրում էին Գաջեգործների փողոցում, վթարային շենքում, սոցիալապես ծայրահեղ ծանր պայմաններում։ Երբ խնդրեցինք 19-ամյա հերոսի մասին պատմել, հարեւաններն ու հարազատները գլուխն օրորելով՝ հիշեցին նրա ապրած ծանր օրերը, տանիք ու բարեկեցություն ստեղծելու երազանքները։ Չնայած ծանր կայնքին՝ հասցրել է զբաղվել իր սիրելի սպորտաձեւով։

«Ուզում էր քոլեջում սովորեր, բայց աշխատում էր, չկարողացավ․․․Գրիգորը շատ խելացի էր, հումորով, զուսպ, շատ ուրախ․․․ Սպորտով էր հետաքրքրված, ֆուտբոլ էր սիրում, բայց զբաղվում էր բռնցքամարտով․․․»,-պատմեց ընկերը, որը Գրիգորին ճանաչել է թիվ 1 գիշերօթիկ դպրոցից։

Բարեկամուհին՝ տիկին Անահիտը, խոսելու փոխարեն հորդորեց մեկ անգամ այցելել նրանց տուն ու տեսնել, թե 19-ամյա զարմիկը մինչեւ զոհվելն ինչ դժվար օրեր է հաղթահարել, ինչ լավ զավակ եղել։

«Տանջված երեխա էր, ուշք ու միտքն այն էր, որ աշխատեր ու դուրս գար էդ սոցիալական դժվարագույն վիճակից, ոտքի կանգնեին, մորը բուժեր․․․Իր դառը աշխատանքով, իր ձեռքերով փորձում էր էդ տունը, որն ուղղակի տուն էլ չես ասի, չգիտես՝ ինչ է, տան նման սարքեր։ Մեծ եղբայրն էլ է ծառայել ու բանակից վերադարձել առողջական խնդիրներով»։

Ի  տարբերություն  կանանց՝ ընտանիքի բարեկամ Վանիկը Գրիգորի կորստյան ցավից ոչ թե հուզված էր, այլ վրդովված։  Նա Արցախյան ազատամարտի առաջին կամավորներից է եղել, լավ գիտի պատերազմն էլ, իշխանությունների բացթողումներն էլ։ Նախկին զինվորականը շեշտեց, որ ժամանակները փոխվել են, կռվի ձեւերը՝ նույնպես։

«Նախկինում բանակ չկար, զենք չկար, հիմա իրավիճակն այլ էր։ Ախր հիմա բանակ էլ կա, զենքի հնարավորություն էլ կա, որ իրանց դղյակներ չսարքեն, մենակ իրենց աթոռի մասին չմտածեն, զենք ու զինամթերք առնեն, էս երեխեքի արյամբ չենք վճարի։ Մեր երեխեքն, իրոք, հայրենասեր են, ոգին բարձր է, թուրքի նման վախկոտ չեն, բայց մենակ իրենց ուսերին չպիտի թողնես պատերազմը․․․»։

ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է Newmag-ի BOOK DONATION նախաձեռնությանը Հրազդանում «Հայկական քվե» կուսակցությունը՝ Հրայր Իսրայելյանի հետ միասին, այս անգամ հանդիպեց Լանջաղբյուրի բնակիչներինՈ՛չ հայ գերիների վերադարձ, ո՛չ խաղաղության երաշխիքներ. փոխարենը՝ միակողմանի հերթական զիջումներ Ալիևին. Լենա ՄաթևոսյանԱկբա բանկը հրապարակել է Կայուն զարգացման առաջին հաշվետվությունը Խաղաղության համաձայնագիրը կարևորագույն փաստաթուղթ է, և ավելի տրամաբանական կլիներ ունենանալ դրա սահմանադրականության վերաբերյալ եզրակացությունը, որովհետև դրանից է բխում ԹՐԻՓՓԸ. Արեգա ՀովսեփյանՆույնիսկ կառավարությունն է խոստովանում, որ «ԹՐԻՓՓ համաձայնագրում» Խաղաղության համաձայնագիր կնքելու որևէ երաշխիք չկա. տեսանյութՁերբակալություններ` Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն ձերբակալված է. Գոհար Ղումաշյան18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 22-ին «Mining Armenia Forum 2026»-ը երկխոսության կարևոր հարթակ է Հայաստանի հանքարդյունաբերության զարգացման համար. Ռոման Խուդոլի Հրայր Իսրայելյանը հոկտեմբերի 21-ին հանդիպում կունենա Գանձակի բնակիչների հետԳազի գնի 69% աճը չի նշանակում էլեկտրաէներգիայի սակագնի նույնչափ թանկացում․ ի՞նչ ազդեցություն կունենա այն սպառողների վրա. Հրայր ԿամենդատյանՎաղ առավոտից խուզարկություններ ու ձերբակալություններ են Ստեփանավանի «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում. Անդրանիկ Գևորգյան Ալիևին պետք է դիմադրել․ Սամվել Կարապետյանի ծրագիրը ուժի մեջ է Բժշկությո՞ւն, թե՞ մարքեթինգ․ ինչ է իրականում վաճառվում Թուրքիայում՝ «շաքարային դիաբետի վիրահատություն» անվան տակՕդի ջերմաստիճանը կնվազի 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 21-ից 25-ինԶելենսկին ժամանել է Նորվեգիա, որտեղ նախատեսվում է հանդիպում Ուիթքոֆի հետԳրոսմայստեր Էմին Օհանյանը՝ «Atyrau Open 2026» շախմատի միջազգային մրցաշարի հաղթողՊայմանագրային զինծառայող Սերգեյ Հովհաննիսյանը նույնպես ազատվել է աշխատանքից իր հոր՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը միանալու պատճառով. Անդրանիկ ԳևորգյանՀոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվումՔրդական զինված պայքարի ավարտը․ ի՞նչ կփոխվի Թուրքիայի համարՀոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգըՖուտզալի Հայաստանի հավաքականն ԱԱ-2028-ի ընտրական փուլը մեկնարկել է պարտությամբԺամանակն է, որ մեր հայրենակիցներն այլևս ստիպված չլինեն ընտրություն կատարել հացի և դեղորայքի միջև․Ուժեղ Հայաստան«Ուժեղ Հայաստան»-ը շարունակում է քարոզարշավը ՍտեփանավանումՈւրախ ենք, որ կրկին ոգեշնչման աղբյուր ենք դարձել կառավարության համար. Ուժեղ ՀայաստանՈւիթքոֆը Օսլո այցից հետո կմեկնի Սանկտ ՊետերբուրգՎթար է․ ջուր չի լինելուԼավրով․ Ռուսաստանը կլսի Ուիթքոֆի և Քուշների առաջարկները, բայց քաղաքական զիջումների չի գնաՏուգանքը 20 տոկոսով պակաս վճարելու հնարավորությունից օգտվելու համար roadpolice.am կայքում գրանցվող վարորդների թիվը շարունակում է աճելԻնչո՞ւ են Հայաստանում դեղերն ավելի թանկ, քան Վրաստանում․ «Ուժեղ Հայաստանը» լուծում է առաջարկում՝ դեղերի գները նվազեցնելու համարՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Լոռու մարզերումՑեղասպանությունը վկայող լուսանկարը ներկայացվել է այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» ապացույցՌԴ-ում վառելիքի հետ կապված իրավիճակը չի ազդում ԵԱՏՄ-ում նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկայի ձևավորման վրա․ ՕվերչուկՀրապարակվել է բոլոր ժամանակների «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկըԸնտրությունների ժամանակ մենք խոստացել էինք նվազեցնել դեղերի գները. այսօր կատարում ենք մեր խոստումը․ Ուժեղ ՀայաստանՓարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակումՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՍպերցյանի թիմի հերթական հաղթանակը«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ի ծննդատանը կյանքից հեռացած նորածինն ունեցել է անհամատեղելի կենսական տվյալներԶելենսկին նշել է այն պայմանը, որի դեպքում Ուկրաինան կհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտիցՉհամարձակվե՛ք դիպչել Տիգրանաշենին. Հայաստանի հողերից մեկ միլիմետր չպետք է պակասի. Ավետիք ՉալաբյանԳյուղացուն հոգ տարեք, նա´ է երկիրը պահողը. Հրայր ԿամենդատյանԱկբա բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսերՖասթ Բանկի բիզնեսի վարկավորման նոր մոտեցումները․ Արտավազդ ԹառոյանՄի օր էլ Փաշինյանը Երևանի թաղամասերից մեկը չի համարի Հայաստան. Մարիաննա ՂահրամանյանՄիասին կարող ենք կառուցել զարգացող, բարեկարգ ու նոր հնարավորություններով լի Գավառ. ՀայաՔվե «Հայկական քվե» կուսակցության թիմը Գավառում շարունակում է առաջ ընթանալԴեղերի էժանացում՝ եվրոպական փորձով. «Ուժեղ Հայաստան» կուսակցության օրենսդրական նոր նախաձեռնությունը. տեսանյութԴեղերի գների նվազեցմանն ուղղված բարեփոխումը կնպաստի մեր քաղաքացիների կյանքի բարելավմանը. Մարիաննա Ղահրամանյան