Ծանրամարտ. Անդրանիկ Կարապետյանը` Եվրոպայի չեմպիոն
ՍպորտՆորվեգիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճեց առաջին մեդալները: 77 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն, իսկ Տիգրան Մարտիրոսյանը դարձավ արծաթե մեդալակիր:
Կարապետյանը երկամարտում ցույց տվեց 367 կգ (170+197) արդյունք: Պոկում վարժությունում Անդրանիկը նվաճեց փոքր ոսկե մեդալ:
Տիգրան Մարտիրոսյանը պոկեց 160 եւ հրեց 192 կգ ծանրաձողը եւ 352 կգ արդյունքով դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն, իսկ հրում վարժությունում գրավեց 2-րդ հորիզոնականը:
Աշխարհի 2015թ առաջնությունում Կարապետյանը երկամարտի 363կգ արդյունքում գրավել էր 4-րդ հորիզոնականը: