Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի անվանափոխությունը ճիշտ չէ: ORER.am-ի հետ զրույցում` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի անվանափոխության վերաբերյալ նման տեսակետ հայտնեց երաժշտության պրոֆեսոր, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ Մարտին Վարդազարյանը: «Այստեղ այլ հարց կա` վերջիվերջո անվանվել է այն մարդու անունով, ում շնորհիվ համալիրը կառուցվել է: Իմ կարծիքով` փոխելը ճիշտ չէ», -ասաց երաժիշտը: Հիշեցնենք, որ Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրը պետականացնելուց հետո, համաձայն կադաստրի տրամադրած փաստաթղթի` վերանվանվել է Ծիծեռնակաբերդի մարզահամերգային համալիր: