Մեկնարկել է ՀՀԿ գործադիր մարմնի նիստը
ՔաղաքականՀայաստանի Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում մեկնարկել է կուսակցության գործադիր մարմնի նիստը: Նիստը վարում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նիստին մասնակցում են ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ՀՀ կապի և տրանսխորտի նախարար Գագիկ Բեգլարյանը, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և այլն:
Նիստի ավարտից հետո ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին կներկայացնի նիստի ընթացքում քննարկված հարցերը և կպատասխանի նրանց հարցերին:
Ուղիղ հեռարձակումը՝ «Ազատություն» ռադիոկայանի: