Չեմ բացառում, որ պետական կառավարման գործունեության մեջ կան բավական բացասական երևույթներ. Հերմինե Նաղդալյան
Քաղաքական«Հանրապետական» կուսակցության գործադիր մարմնի այսօրվա նիստից հետո ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը լրագրողների դիտարկմանը, թե քաղաքական համախմբումը կարճ տևեց, արձագանքեց, թե կգտնվեն մարդիկ, ովքեր փորձելու են ևս մեկ անգամ սեպ խրել հասարակության մեջ, սլաքները շուռ տալ հարուստների դեմ, պաշտոնյաների դեմ:
«Սա մոտեցում է, որը նպատակ ունի հակակոնսոլիդացիոն գործընթացներ ձևավորել հասարակության մեջ, որը նպատակ ունի անհամաձայնություն և միմյանց նկատմամբ անհանդուրժողականություն սերմանելու»,-ասաց Հերմինե Նաղդալյանը:
Նա ասաց, թե չի բացառում, որ հասարակության և պետական կառավարման գործունեության մեջ կան բավական բացասական երևույթներ. «Պայքարը դրանց դեմ պետք է լինի շարունակական, պետք է լինի պետական մեխանիզմների կատարելագործման, պետական պատիժների անխուսափելիության իմաստով, և սա չպետք է լինի հանրության մեջ անհանդուրժողականություն սերմանելու ճանապարհով: Սա վտանգավոր և արդյունքի չբերող ուղի է»: