«Լիվերպուլ» - «Բորուսիա». Հենրիխ Մխիթարյանը բացեց հաշիվը
ՍպորտԴորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բացեց «Լիվերպուլի» դեմ Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպման հաշիվը, որը տեղի է ունենում Անգլիայում:
Հենրիխ Մխիթարյանն աչքի է ընկել արդեն 5-րդ րոպեին: Օբամեյանգի հարվածից հետո դարպասապահ Մինյոլեն հետ է մղել գնդակը, որը հայտնվել է Մխիթարյանի մոտ: Հայ ֆուտբոլիստը չի վրիպել:
9-րդ րոպեին արդեն Օբամեյանգն է հասել հաջողության՝ 2:0:
Ընթանում է առաջին խաղակեսը:
Հիշեցնենք, որ Դորտմունդում կայացած առաջին հանդիպումն ավարտվել է 1:1 հաշվով: