Երևան, 27.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան» Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե» «Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ Եռաբլուրում Ոչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան» 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան «Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելու ՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ Կարապետյան Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան «Մեկ in Մեկ»․ նոր կատակերգության պրեմիերան՝ հայտնի դեմքերի անսպասելի կերպարներով Այս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան Աբրահամյան


Չի կարելի, երեխաներ, ՔԸ՛Խ է

Անկեղծ ասած, երբեք չէի իմանա, որ հայկական մեդիադաշտում elq.am անունով կայք կա, եթե մեկ-երկու անգամ իմ Դիմամատէանի պատին չտեսնեի «քուչի կնգա» բամբասանքի մակարդակների հղումներ, որոնք ելքային տարբերակով տանում են հենց ելքի տիրույթ:

Բայց այստեղ տրամաբանական հարց է առաջանում` ելքի տիրույթ, թե՞ ոմանց համապատասխան գործիքներով` մուտքի դաշտ: Ինչևէ, իմ հարազատ Կումայրիում նման երևույթներին անվանում են «լղլղչի»: Բառը խիստ խորքային է: Այդպես են անվանում այն մարդկանց, կամ երևույթներին, որոնք չեն կարողացել կայանալ կյանքում, կամ որոնք այնքան պարապ են, որ բացի այլոց վրա ցեխ շպրտելուց ու այլոց հաշվին ինքնահաստատվելուց, այլ խնդիր չունեն կյանքում լուծելու: Ասել կուզե` նպատակը մեկն է, ինչքան թունավորես այլոց կյանքը, այդքան ինքնաբավարարված կլինես:

Բայց այստեղ, թերևս, խորհուրդ տանք, որ ինքնաբավարավածությունը և ինքնաբավը բավականին այլ կատեգորիաներ են: Զինգմունդը նշել է առաջինի առավելությունները, իսկ Մարքսը` երկրոդի: Չնայած: Թերևս «քուչի կնգա» ասպեկտից, դրանք բարդ ընկալելի են: Հասկանալի է: Հասկանալի է նաև կայքի տերերի ու դրանց հովանավորների ձեռագիրը: Խորհրդարանում հայտնվելու քստմնելի ոճը, 4-րդ դասարանի ծույլիկ աշակերտների նման անհանգ ու անհոդաբաշխ նախադասությունների արտաբերումը: Շարքը կարելի է շարունակել անընդհատ: Բայց այստեղ մի պահ կանգ առնենք: Բացում ենք սույն կայքի Վերլուծություններ բաժինը և տեսնում: Ու ի՞նչ տեսնում: Պարզվում է, Հայաստանում բոլոր ընդդիմադիր ուժերը ծախված են, բոլորն ունեն պապաներ, բոլորն ունեն դեսպանատների աջակցությունը` Նիկոլին դուրսն է կայացնում, ՀԱԿ-ը իշխանությունից է փող մուրում, Էդմոնը` չգիտեմ ինչ է: Այստեղ տրամաբանական հարց է առաջանում, ընկերներ, բա դուք ումի՞ց եք վերցնում: Ժամանակին, երբ Հայաստանում դեռևս չկային մեդիամիջոցները, թերթում սրա-նրա վրա հոդված գրելը հասնում էր մինչև 5000 դոլլարի: Բնական է, միջոցները զարգացան, տեսականին ավելացավ, եկան նորերը, իսկ հները մոռացվեցին: 

Հասկանալի է, որ Հայաստանում լրատվամիջոցերը չեն կարող գոյատևել առանց հովանավորների կամ միջոցների: Դա ոչ միայն Հայաստանում, այլ ամբողջ աշխարհում: Բայց կան կոռեկտության սահմաններ, որոնք տեղավորվում են էթիկայի նորմերի մեջ և խախտել չի կարելի: Եթե դու հանդես ես գալիս ընդդիմադիր դիրքերից, ապա պետք է չէ ընդդիմության հաշվին փորձես ինչ-որ միավորներ շահել՝ ամեն մի բամբասանք բերելով դաշտ, եթե դու հանդես ես գալիս լրագրողական դիրքերից, ապա կոռեկտ չէ, երբ փորձում ես ծաղրել գործընկերոջդ, այն էլ հղում անելով անհասկանալի օգտատիրոջ: Պատվերը կամ ռուսի ասած «օբիժնիկությունը» զգացվում է միանգամից:

Գրելու առիթ հանդիսացավ նաև այս սկզբունքի խախտումը, երբ վերոնշյալ կայքը հրապարակեց մի նկար՝ մեդիադաշտում հայտնի Վարուժան Բաբաջանյանի վերաբերյալ: Սա հասկանալի և էժանագին հնարք լինելուց զատ՝ որևէ կերպ չի տեղավորվում մասնագիտական կամ մարդկային բանականության սահմաններում: Չէի էլ ուզի քննարկել մի բան, որը որևէ կապ չունի տրամաբանության հետ: Ի՞նչ ասես մի մարդու, երբ սահմանն ու լսարանը չի տարբերում իրարից, ի՞նչ ասես մի մարդու, որն իր թյուր կարծիքը բխեցնում է տարրական անգրագիտության սկզբունքներից և հայտնվում ավելի ծիծաղելի իրավիճակի մեջ, քան կարելի էր անգամ ենթադրել:

Ընդհանրապես, եթե Յարոսլավ Հաշեկն ապրեր մեր օրերում, ապա իր զինվոր Շվեյկի համար, որն ի դեպ, բանակից ազատվել էր որպես ապուշ, այս կայքը կարդալուց հետո, այլ նախատիպ կգտներ: Ու այդ ժամանակ, բոլորովին այլ կլիներ Շվեյկի կերպարն ու աշխարհի բանը:

Վահրամ Թոքմաջյան

Հ. Գ. Նեկրոֆիլը նա է, ով սիրում է մեռած մարմիններ: Սույն կայքի վերլուծական բաժնի առաջին էջում, հինգ նյութ կա՝ նվիրված նախկին ՕԵԿ-ին կամ ներկայիս Հայկական Վերածննդին: Հետևությունները թողնում եմ ընթերցողին:

Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան «Մեկ in Մեկ»․ նոր կատակերգության պրեմիերան՝ հայտնի դեմքերի անսպասելի կերպարներով Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան Աբրահամյան Tashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումԱրդյո՞ք նեկտարինը դեղձի և այլ մրգի «խաչասերման» արդյունք է. «Փաստ»Ռալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 սեպտեմբերի). Երթմոմավառություն դեպի «Եռաբլուր». «Փաստ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՓաշինյանին առանձնապես չի մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ. ի՞նչ ճակատագիր կունենա անեծքով պատված «գործը». «Փաստ»Մեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն ԳրիգորյանԿորպորատիվ զավթում. ռիսկային ու ակնհայտ սխալ քայլ. «Փաստ»«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անց. «Փաստ»