Երևան, 21.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Վաղ առավոտից խուզարկություններ ու ձերբակալություններ են Ստեփանավանի «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում. Անդրանիկ Գևորգյան Գերմանա-շվեդական «պայքարից» մինչև ժամանակակից լայն տարածում. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 հոկտեմբերի). Գիտաշխատողների բողոքի ցույցը, 33 մետրանոց Սուրբ խաչի հանդիսավոր բացումը. «Փաստ» Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» Հայաստանի իշխանությունն ուժեղացնում է ճնշումը Եկեղեցու վրա. «Փաստ» Պատմությունը չի ներում անզգուշությունը ազգային անվտանգության հարցերում. «Փաստ» «Սպասումով ապրում ենք, այն զգացողությունն է, որ հիմա Միշոս կզանգի կամ տուն կգա». մայոր Միքայել Աթոյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Քաշաթաղի շրջանի Սարատակ բնակավայրում, տուն «վերադարձել»... 50 օր անց. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ» Դժգոհություն... ձոներով. «Փաստ»


Ական փնտրող ռոբոտներ պատրաստողների մեջ են տեսնում Հայաստանի ռազմարդյունաբերության ապագան

Դպրոցականներից և ուսանողներից կազմված 11 թիմ պայքարում է «Ական փնտրող ռոբոտներ» մրցույթում լավագույնը ճանաչվելու համար: Արմենպրեսի փոխանցմամբ` «Յուքոմ» ընկերության աջակցությամբ` Ինֆորմացիոն տեխոնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից անցկացվող մրցույթն անցկացվում է#ԱրմՌոբոտիքս ծրագրի շրջա նակներում և նպատակ ունի բացահայտելու ու խրախուսելու փորձառու հայ մասնագետներին, զարգացնելու ռոբոտաշինության ոլորտը Հայաստանում:Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության փոխտնօրեն Հայկ Չոբանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ռոբոտաշինության ծրագիրը ԻՏՁՄ-ի կարևորագույն ծրագիրն է, որն իրենք սկսել են իրագործել 2009 թվականից տարբեր մրցույթների տեսքով: «Հետագայում այն վերածվեց ռոբոտաշինական խմբակների, իսկ անցյալ տարվանից արդեն  Հայաստանի դպրոցներում ինժեներական լաբորատորիների ներդրման: Մեր նպատակն է, որ ե րեխաները վաղ տարիքից մտնեն ինժերենական կրթության մեջ և լուծեն ինժերենական տարբեր խնդիրներ: Այսօր էլ դրա դրսևորումներից մեկն է, երեխաները լուծել են ռազմական խնդիր, պատրաստել են ական փնտրող ռոբոտներ: Դա այն հիմքն է, որն այս երեխաներին կուղղորդի ավելի լայն, բարդ ու խորը խնդիրների ուսումնասիրություն: Սրանք այն երեխաներն են, որոնք հետագայում հիմք հանդիսանան Հայաստանի նորօրյա ռազմարդյունաբերական զարգացման համար»,-ասաց ԻՏՁՄ փոխտնօրենը:

Հայկ Չոբանյանի համոզմամբ` հակառակորդին հաղթելու գրավականներից մեկը երեխաների ներկայությունն է ոլորտում, երբ 10-12-14 տարեկան երեխաները կսկսեն լուծել տեխնոլոգիական խնդիրներ:

Նա ուշագրավ համարեց այն հանգամանքը, որ մասնակից 11 թիմերից 9-ը այն դպրոցներից են, որտեղ ներդրված են ռոբոտաշինության և ինժեներական լաբորատորիաներ: Երկու թիմեր էլ ներկայացված են Երևանի համալսարաններից: «Սա էլ է հետաքրքիր, որ դպրոցականները մրցում են ուսանողների հետ»,-հավելեց նա:

«Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանն էլ շեշտեց, որ վերջին շաբաթվա իրադարձություններն ավելի արժևորեցին անցկացվող միջոցառման կարևորությունը: «Մենք բոլորս հասկանում ենք, որ այս մրցույթի տված ծիլերը մի քանի տարի հետո կունենան իրենց ռեալ ազդեցությունը մեր ռազմաարդյունաբերության և, իհարկե, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում»,-նշեց Հայկ Եսայանը: Նա հիշեցրեց, որ իրենց ընկերությունը  մշտապես փորձել է օգտակար լինել ոլորտին և շարունակելու է աջակցությունը, որպեսզի նորարար գաղափարները կյանքի կոչվեն: Հայկ Եսայանը տեղեկացրեց, որ ԻՏՁՄ-ն ու «Յուքոմ»-ն իրականացնում են նաև «Անօդաչու թռչող սարքեր» մրցույթը, երի եզրափակիչ փուլը տեղի կունենա մայիսին:

«Ական փնտրող ռոբոտ» մրցույթը բացվեց ներկաների կողմից մեկ րոպե լռությամբ` հարգելու վերջին օրերին Արցախում զոհվածների հիշատակը: Մինչ ռոբոտները կկատարեին առաջադրանքը, «Կարին» երգի-պարի համույթի տղաները ռազմական պար ներկայացրին: Վերջապես արհեստական խոտածածկի վրա երևաց առաջին ռոբոտը: Մասնակից ռոբոտները պետք է խոչընդոտները շրջանցելով գտնեին մինչև 3 սմ խորության վրա արհեստական խոտածածկի տակ պահված ականները, ֆիզիկապես նշեին դրանց գտնվելու վայրը և դրանց դասավորությամբ էլեկտրոնային քարտեզը ուղարկեին սերվերին:

Մրցույթին հետևում էին ոչ միայն մասնակից թիմերի հարազատները, նաև դպրոցականներ, ովքեր հաճախում են ռոբոտաշինական խմբակներ: Երևանի թիվ 86 դպրոցի 5-րդ դասարանի աշակերտները` տղա-աղջիկ, դեռևս տիրապետում են պարզ մուլտֆիլմ ստեղծող ծրագրի, իսկ առաջիկայում ցանկանում են իրենք ռոբոտ նախագծել: Միջոցառմանը մասնակցում են հետաքրքրասիրությունից դրդված, նաև նոր բան սովորելու ակնկալիքով: Հարցին ի պաստախան, թե հետագայում ինչ սարք կցանկանան նախագծել` տղաներից մեկն ասաց. «Ես ինքնաթիռ կպատրաստեի ու մեր դիրքերը, որ մեր տղաները ուժեղ լինեն ու մեզ պաշտպանեն : Կպատրաստեի այնպիսի բան, որ կարողանային մեր զինվորները օգտագործել»:

Հայաստանում ու Արցախում արդեն գործում է 86 խմբակ, որոնցից 26-ը համալրված են ժամանակակից սարքերով:

Հաղթող գաղափարների հեղինակները դրամական խոշոր պարգևատրումներ կստանան մրցույթի աջակից՝ «Յուքոմ» ընկերության կողմից:

Խաղաղության համաձայնագիրը կարևորագույն փաստաթուղթ է, և ավելի տրամաբանական կլիներ ունենանալ դրա սահմանադրականության վերաբերյալ եզրակացությունը, որովհետև դրանից է բխում ԹՐԻՓՓԸ. Արեգա ՀովսեփյանՆույնիսկ կառավարությունն է խոստովանում, որ «ԹՐԻՓՓ համաձայնագրում» Խաղաղության համաձայնագիր կնքելու որևէ երաշխիք չկա. տեսանյութՁերբակալություններ` Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն ձերբակալված է. Գոհար Ղումաշյան18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 22-ին «Mining Armenia Forum 2026»-ը երկխոսության կարևոր հարթակ է Հայաստանի հանքարդյունաբերության զարգացման համար. Ռոման Խուդոլի Հրայր Իսրայելյանը հոկտեմբերի 21-ին հանդիպում կունենա Գանձակի բնակիչների հետԳազի գնի 69% աճը չի նշանակում էլեկտրաէներգիայի սակագնի նույնչափ թանկացում․ ի՞նչ ազդեցություն կունենա այն սպառողների վրա. Հրայր ԿամենդատյանՎաղ առավոտից խուզարկություններ ու ձերբակալություններ են Ստեփանավանի «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում. Անդրանիկ Գևորգյան Ալիևին պետք է դիմադրել․ Սամվել Կարապետյանի ծրագիրը ուժի մեջ է Բժշկությո՞ւն, թե՞ մարքեթինգ․ ինչ է իրականում վաճառվում Թուրքիայում՝ «շաքարային դիաբետի վիրահատություն» անվան տակՕդի ջերմաստիճանը կնվազի 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 21-ից 25-ինԶելենսկին ժամանել է Նորվեգիա, որտեղ նախատեսվում է հանդիպում Ուիթքոֆի հետԳրոսմայստեր Էմին Օհանյանը՝ «Atyrau Open 2026» շախմատի միջազգային մրցաշարի հաղթողՊայմանագրային զինծառայող Սերգեյ Հովհաննիսյանը նույնպես ազատվել է աշխատանքից իր հոր՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը միանալու պատճառով. Անդրանիկ ԳևորգյանՀոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվումՔրդական զինված պայքարի ավարտը․ ի՞նչ կփոխվի Թուրքիայի համարՀոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգըՖուտզալի Հայաստանի հավաքականն ԱԱ-2028-ի ընտրական փուլը մեկնարկել է պարտությամբԺամանակն է, որ մեր հայրենակիցներն այլևս ստիպված չլինեն ընտրություն կատարել հացի և դեղորայքի միջև․Ուժեղ Հայաստան«Ուժեղ Հայաստան»-ը շարունակում է քարոզարշավը ՍտեփանավանումՈւրախ ենք, որ կրկին ոգեշնչման աղբյուր ենք դարձել կառավարության համար. Ուժեղ ՀայաստանՈւիթքոֆը Օսլո այցից հետո կմեկնի Սանկտ ՊետերբուրգՎթար է․ ջուր չի լինելուԼավրով․ Ռուսաստանը կլսի Ուիթքոֆի և Քուշների առաջարկները, բայց քաղաքական զիջումների չի գնաՏուգանքը 20 տոկոսով պակաս վճարելու հնարավորությունից օգտվելու համար roadpolice.am կայքում գրանցվող վարորդների թիվը շարունակում է աճելԻնչո՞ւ են Հայաստանում դեղերն ավելի թանկ, քան Վրաստանում․ «Ուժեղ Հայաստանը» լուծում է առաջարկում՝ դեղերի գները նվազեցնելու համարՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Լոռու մարզերումՑեղասպանությունը վկայող լուսանկարը ներկայացվել է այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» ապացույցՌԴ-ում վառելիքի հետ կապված իրավիճակը չի ազդում ԵԱՏՄ-ում նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկայի ձևավորման վրա․ ՕվերչուկՀրապարակվել է բոլոր ժամանակների «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկըԸնտրությունների ժամանակ մենք խոստացել էինք նվազեցնել դեղերի գները. այսօր կատարում ենք մեր խոստումը․ Ուժեղ ՀայաստանՓարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակումՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՍպերցյանի թիմի հերթական հաղթանակը«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ի ծննդատանը կյանքից հեռացած նորածինն ունեցել է անհամատեղելի կենսական տվյալներԶելենսկին նշել է այն պայմանը, որի դեպքում Ուկրաինան կհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտիցՉհամարձակվե՛ք դիպչել Տիգրանաշենին. Հայաստանի հողերից մեկ միլիմետր չպետք է պակասի. Ավետիք ՉալաբյանԳյուղացուն հոգ տարեք, նա´ է երկիրը պահողը. Հրայր ԿամենդատյանԱկբա բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսերՖասթ Բանկի բիզնեսի վարկավորման նոր մոտեցումները․ Արտավազդ ԹառոյանՄի օր էլ Փաշինյանը Երևանի թաղամասերից մեկը չի համարի Հայաստան. Մարիաննա ՂահրամանյանՄիասին կարող ենք կառուցել զարգացող, բարեկարգ ու նոր հնարավորություններով լի Գավառ. ՀայաՔվե «Հայկական քվե» կուսակցության թիմը Գավառում շարունակում է առաջ ընթանալԴեղերի էժանացում՝ եվրոպական փորձով. «Ուժեղ Հայաստան» կուսակցության օրենսդրական նոր նախաձեռնությունը. տեսանյութԴեղերի գների նվազեցմանն ուղղված բարեփոխումը կնպաստի մեր քաղաքացիների կյանքի բարելավմանը. Մարիաննա ՂահրամանյանԳերմանա-շվեդական «պայքարից» մինչև ժամանակակից լայն տարածում. «Փաստ»Գավառում քարոզարշավը շարունակվում է. ՀայաՔվեՆիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն ՀովասափյանԱյս շրջագայության արդյունքները կարևոր կլինեն ոչ միայն Ֆրանսիայի արտաքին քաղաքականության, այլև անձամբ Մակրոնի համար. Զաքարյան