Հայ ըմբիշները հաղթանակով են վերադարձել Բելառուսից
ՍպորտԱզատ ոճի Հայաստանի ըմբշամարտի երիտասարդական հավաքականը Բելառուսի Վիտեբսկ քաղաքից վերադարձել է բավականին խոշոր մարզական «ավարով»:
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան հայտնում է, որ Բելառուսում անցկացվող միջազգային մրցաշարի մրցումային երկու օրերի ընթացքում հայ ազատ ոճային ըմ բիշները նվաճել են 2 ոսկե և 3 բրոնզե մեդալ:
Մրցաշարի հաղթող են դարձել Հայկ Բադալյանը (50 կգ) և Տիգրան Մնացականյանը (74 կգ), բրոնզե մեդալները նվաճել են Մխիթար Գրիգորյանը (55 կգ), Գևորգ Թադեւոսյանը (60 կգ) և Աշոտ Վելիցյանը (66 կգ):
Հայաստանում ըմբիշները որոշ ժամանակ հանգստանալուց հետո ընդլայնված կազմով կմեկնեն Դաղստան` ուսումնամարզական հավաք անցկացնելու: Արդեն գալիք ամիս՝ մայիսի 8-10-ը, նրանք կմասնակցենք ևս մեկ միջազգային մրցաշարի:
Բելառուսում անցկացված միջազգային մրցաշարին Հայաստանը ներկայացնում էին Հայկ Բադալյանը (50 կգ), Մխիթար Գրիգորյանը (55 կգ), Գևորգ Թադևոսյանը (60 կգ), Աշոտ Վելիցյանը (66 կգ), Տիգրան Մնացականյանը (74 կգ) և Սարգիս Հովսեփյանը (84 կգ):