Պատանի հայ ֆուտբոլիստները պարտվել են կիպրացի հասակակիցներին
ՍպորտԿիպրոսում մեկնարկած ՈՒԵՖԱ-ի «Զարգացման գավաթ» մրցաշարի երկրորդ տուրի շրջանակում Հայաստանի մինչև 16 տարեկանների ֆուտբոլի հավաքականը խոշոր հաշվով պարտվել է մրցաշարը հյուրընկալող երկրի պատանիներին: Կիպրոս-Հայաստան Մ-16 հավաքականների մրցավն ավարտվել է դաշտի տերերի հաղթանակով՝ 6-2 հաշվով:
Հայաստանի Մ-16 հավքականի կազմում գոլերն իրենց հաշվին են հեղինակել Դանիել Պետոյանը և Արմեն Հովհաննիսյանը: Հաղթանակը հնարավորություն է տվել Կիպրոսին դառնալու մրցաշարի առաջատարը:
«Զարգացման գավաթ»-ի երկրորդ տուրի մյուս խաղում Ուելսի Մ-16 տարեկանների հավաքականը, որը պարտվել էր հայ պատանիներին հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարով, կարողացել է հաղթել Ջիբրալթարին: Այդ խաղում գրանցվել է 2-0 հաշիվ հօգուտ ուլեսցի պատանիների:
Ապրիլի 18-ին՝ մրցաշարի վերջին տուրում, Հայաստանի Մ-16 հավաքականը կհանդիպի հետնապահ Ջիբրալթարի հավաքականի հետ, իսկ Կիպրոսն ուժերը կչափի Ուելսի հետ:
Ներկայում առաջատար Կիպրոսն ունի 6 միավոր, երկրորդ տեղում ընթացող Ուելսի հաշվին կա 4 միավոր, իսկ Հայաստանն ընթանում է 3-րդ տեղում՝ ունենալով 2 միավոր: Հետնապահ Ջիբրալթարը դեռևս միավորներ չունի: