«F1». Չինաստանի Գրան պրիում հաղթեց Նիկո Ռոսբերգը
ՍպորտՉինաստանում կայացել է «Ֆորմուլա 1» հեղինակավոր ավտոմրցարշավի ընթացիկ մրցաշրջանի հերթական Գրան պրին:«Արմենպրես»-ը հայտնում է, որ լավագույն արդյունքը ցուցաբերել է «Մերսեդես»-ի ավտոարշավորդ Նիկո Ռոսբերգը, ով 56 շրջաններն ամենից արագն է հաղթահարել՝ մոտակա մրցակցին հետ թողնելով ավելի քան 35 վրկ:
Երկրորդ արդյունքը Չինաստանի Գրան պրիում ցույց է տվել գերմանացի Սեբաստիան Վետելը: «Ֆերարի» թիմի ավտոարշավորդը կարողավել է պահպանել երկրորդ տեղը՝ իր մրցակցին գերազանցելով ավելի քան 5 վրկ: Լավագույն եռյակը եզրափակել է «Ռեդ Բուլ»-ի ավտոարշավորդ Դենիլ Քվայթը՝ պատվո հարթակին կանգնելու իրավունք ստանալով:
Նիկո Ռոսբերգի թիմակից, «F1»-ի աշխարհի գործող չեմպիոն Լյուիս Հեմիլտոնը կարողացել է եզրագծին հասնել միայն 7-րդը: