ԴԺՀ-ում հայտարարել են Կիևի և աշխարհազորայինների միջև ռազմագերիների փոխանակման գործընթացի կասեցման մասին
ՄիջազգայինԴոնեցկի Ինքնահռչակ Ժողովրդավարական Հանրապետության ղեկավարության ներկայացուցիչը հայտարարել է, որ Կիևի և աշխարհազորայինների միջև ռազմագերիների փոխանակման գործընթացը կասեցվել է: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»:
«Հաջորդ փոխանակումը դեռևս հայտնի չէ: Խնդիրն այն է, որ ուկրաինական կողմը փորձում է մեր գերիների փոխարեն անհայտ մարդկանց փոխանցել»,- ասել է ներկայացուցիչը:
Ավելի վաղ, ռազմագերիների հարցով ԴԺՀ հանձնաժողովից հայտարարել են, որ ուկրաինական կողմից հաջորդ ռազմագերիների փոխանակման գործընթացը կարող է անցկացվել «50-ը 50-ի» դիմաց բանաձևի շրջանակներում: