Գոհ եմ հիմնական կազմի ֆուտբոլիստներին փոխարինածների խաղից. Ռամալյո
Սպորտ«Բանանցի» գլխավոր մարզիչ Տիտո Ռամալյոն հետևյալ կարծիքն է հայտնել Հայաստանի առաջնության 22-րդ տուրի Միկայի դեմ խաղից հետո:
«Կարծում եմ, որ արդարացի արդյունք գրանցվեց: Երկու թիմերն էլ ունեին գոլային հնարավորություններ, երկու թիմերի վրա էլ ազդել էին այս շաբաթ կայացած գավաթային հանդիպումները: Հիմնական կազմի վեց ֆուտբոլիստներ բացակայում էին, սակայն ես գոհ եմ այն խաղից, որը ցույց տվեցին նրանց փոխարեն դաշտ դուրս եկած ֆուտբոլիստները և ընդհանուր առմամբ բավարված եմ խաղից»:
- Այս խաղից հետո ինչպե՞ս եք գնահատում Ձեր հնարավորությունները եզրափակչում:
- Ի սրտե ուզում էի, որ լավ խաղայինք այսօր, որպեսզի ստուգեինք մեր ուժերը «Միկայի» դաշտում: Շատ եզրակացությունների հանգեցի խաղի արդյունքում: Պետք է նշել, որ շատ դժվար խաղադաշտ էր, ծանոթացա նաև մրցակցի հնարավորություններին:
- Ի՞նչ կարծիք ունեք Միկայի մասին՝ որպես եզրափակչում մրցակցի:
- Կարող եմ ասել, որ մի փոքր ագրեսիվ թիմ է, շատ է խաղում երկրորդ համարով և օգտագործում են հակագրոհների հնարավորությունները: Մենք կշարունենք խաղալ մեր գնդակով խաղը: Եզրափակիչում կլինի տարբեր խաղաոճերի թիմերի խաղ: