Համբարձումյանի և Դաշյանի թիմը հռչակվեց Մակեդոնիայի չեմպիոն
ՍպորտՀայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի անդամներ Հովհաննես Համբարձումյանի և Արտակ Դաշյանի «Վարդար»-ը, Մակեդոնիայի առաջնության 27-րդ տուրում սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղալով, նվաճեց չեմպիոնի կոչումը: «Արմենպրես»-ը հայտնում է, որ չեմպիոնական խաղում, որն ավարտվեց 1-1 հաշվով, «Վարդար»-ին չէր կարող օգնել թիմի առաջատար Հովհաննես Համբարձումյանը, ով նախորդ խաղում կարմիր քարտ էր ստացել:
Առաջնության երկրորդ թիմի՝ «Շկենդիա»-ի դեմ խաղում տանտերերի մեկնարկային կազմում խաղադաշտ էր դուրս եկել Արտակ Դաշյանը, ով ընդմիջումից հետո փոխարինվեց՝ խաղադաշտը լքելով 64-րդ րոպեին: Հայաստանի հավաքականի անդամը բավականին հաջող խաղ անցկացրեց՝ կատարելով մարզչական շտաբի՝ իրեն վստահված պարտավորությունները:
Ոչ-ոքի արդյունքից հետո «Վարդար»-ը վաստակեց 65 միավոր՝ դառնալով Մակեդոնիայի չեմպիոն, իսկ «Շկենդիա»-ն, ունենալով 63 միավոր, մնաց 2-րդ տեղում: