Ընտրատարածքային հանձնաժողովները չեն ստացել նախօրեի ՏԻՄ ընտրություններն անվավեր ճանաչելու դիմումներ
ՔաղաքականՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկացնում են, որ 2016թ. ապրիլի 17-ին Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերի թվով 36 համայնքներում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ համապատասխան ընտրատարածքային ընտրակ ան հանձնաժողով կարող էին ներկայացվել ապրիլի 18-ին` ժամը 12.00-ից մինչև 18.00-ն:
Ինչպես տեղեկացրին ԿԸՀ մամուլի ծառայությունից, սահմանված ժամկետում վերահաշվարկի և քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումներ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները չեն ստացել: