Հայ պատանի ֆուտբոլիստները հաղթել են ջիբրալթարցի հասակակիցներին
ՍպորտԿիպրոսում ավարտվել է ՈՒԵՖԱ-ի «Զարգացման գավաթ» մրցաշարը, որին մասնակցում էր նաև Հայաստանի Մ16 տարեկանների ֆուտբոլի հավաքականը:
Ապրիլի 18-ին Կիպրոսում ընթացող մրցաշարի շրջանակներում կայացել են 3-րդ տուրի հանդիպումները:
Հայաստանի Մ16 տարեկանների հավաքականը հանդիպել է Ջիբրալթարի հավաքականի հետ: Այդ խաղում Ժիրայր Շաղոյանի խփած գոլի շնորհիվ հայ պատանիների թիմը հաղթանակի է հասել 1-0 հաշվով՝ մրցաշարում զբաղեցնելով երկրորդ տեղը: Վերջին տուրի երկրորդ խաղում Կիպրոսի և Ուելսի միջև հանդիպումը ավարտվել է ոչ-ոքի՝ 1-1 հաշվով: Նշանակվել է հետխաղային 11 մետրանոց հարվածշար, որտեղ ավելի դիպուկ են գտնվել մրցաշարը հյուրընակալած կիպրացիները:
Այսպիսով՝ Հայաստանի պատանի ֆուտբոլիստները Կիպրոսում տոնել են 2 հաղթանակ, որոնցից մեկը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի օգնությամբ, իսկ մեկ խաղ պատրվել են: