Վենգեր. Չեմպիոնության մասին երազելու տրամադրություն չունեմ
Սպորտ«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն Անգլիայի Պրեմիեր լիգայի 34-րդ տուրում «Քրիսթալ Փելասի» հետ ոչ-ոքի խաղալուց հետո հայտարարել է, որ չի ցանկանում երազել չեմպիոնության մասին: Այժմ լոնդոնյան թիմը 13 միավորով է զիջում առաջատար «Լեսթեր Սիթիին»:
-Անկեղծ ասած, «Քրիսթալ Փելասի» հետ խաղում հաղթանակը բաց թողնելուց հետո չեմպիոնության մասին երազելու տրամադրություն չունեմ: Ես ավելի շատ ցանկանում եմ այս հանդիպումից հետո հոգեբանորեն վերականգնվել և պատրաստվել հաջորդ խաղերին:
Հնարավոր է՝ լավագույն քառյակում տեղ ունենալու համար մենք ստիպված մինչև վերջ պայքարենք, քանի որ մրցակիցներն այժմ լավ են հանդես գալիս և միավորներ են վաստակում,-Վենգերի խոսքը մեջբերված է «The Guardian»-ից: