Ռաուլ. Գոհ եմ Զիդանի աշխատանքից
Սպորտ«Ռեալի» լեգենդար հարձակվող Ռաուլ Գոնսալես Բլանկոն կարծում է՝ մադրիդյան թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը լավ է կատարում իր աշխատանքը:
«Զիդանն ընդամենը 2-3 ամիս է, ինչ աշխատում է: Նրանից ավելին սպասել չի կարելի: Հաշվի առնելով «Ռեալի»՝ չեմպիոն դառնալու հնարավորությունները՝ կարող եմ ասել, որ գոհ եմ Զիդանի աշխատանքից և թիմի խաղից»,-Ռաուլի խոսքը մեջբերել է «AS»-ը:
Զինեդին Զիդանը «Ռեալը» գլխավորել է այս տարվա հունվարի 4-ին՝ փոխարինելով Ռաֆայել Բենիտեսին: Իսպանիայի առաջնության 33-րդ տուրից հետո «Ռեալն» ունի 75 միավոր, զբաղեցնում է երրորդ հորիզոնականը՝ «Բարսելոնային» և «Ատլետիկոյին» զիջելով մեկ միավորով: Բացի այդ, Զիդանի գլխավորությամբ «Ռեալը» դուրս է եկել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ, որտեղ մրցելու է «Մանչեսթեր Սիթիի» հետ: