Հայաստանի ֆուտզալի առաջատարները հաղթանակներ են տոնել
ՍպորտՀայաստանի ֆուտզալի առաջնությունում տեղի է ունեցել 18-րդ տուրը:
18-րդ տուրում անակնկալներ չեն գրանցվել. ֆուտզալի առաջատարները հաղթանակներ են տոնել:
Մրցաշարային աղյուսակում նախավերջին տեղում ընթացող «Գյումրի»-ն ուժերը չափել է երկրորդ հորիզոնականում ընթացող «Չարբախ»-ի դեմ: Խաղն ավարտվել է «Չարբախ»-ի հաղթանակով՝ 11-5 հաշվով:
Տուրի երկրորդ խաղում հետնապահ «ՎՊՀ»-ին չի հաջողվել միավորներ խլել առաջատարից՝ «ՀՊՏՀ»-ից: Այս խաղում գրանցվել է չոր հաղթանակ՝ 4-0 հաշվով հօգուտ «ՀՊՏՀ» թիմի:
Հայաստանի ֆուտզալի առաջնության մրցաշարային աղյուսակը 18-րդ տուրից ունի հետևյալ տեսքը. առաջատարը «ՀՊՏՀ»-ն է, ում հաշվին կա 25 միավոր: Երկրորդ տեղում 20 միավորով «Չարբախ»-ն է: Նախավերջին տեղում ընթացող «Գյումրի»-ի օգտին կա 6 միավոր, իսկ աղյուսակը եզրափակող «ՎՊՀ»-ն ունի 5 միավոր: