Էնրիկե. «Դեպորտիվոն» մեզանից միավորներ խլելու բոլոր հնարավորություններն ունի
Սպորտ«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն ցանկանում է՝ իր ֆուտբոլիստներն Իսպանիայի առաջնության 34-րդ տուրի՝ «Դեպորտիվոյի» հետ խաղում հանդես գան այնպես, ինչպես «Վալենսիայի» հետ հանդիպմանը: Հիշեցնենք, որ նախորդ տուրում «Բարսելոնան», չնայած զգալի առավելությանը, 1:2 հաշվով զիջեց «Վալենսիային»:
-«Դեպորտիվոն» մեզանից միավորներ խլելու բոլոր հնարավորություններն ունի: Ես ցանկանում եմ, որ մենք խաղանք այնպես, ինչպես «Վալենսիայի» դեմ: Եթե «Բարսելոնան» միշտ հաղթեր, ֆուտբոլը հետաքրքիր չէր լինի: Ֆուտբոլիստների հետ հարաբերություններս լարված չեն: Մենք պատրաստվում ենք կենտրոնանալ միայն այն ամենի վրա, ինչը կարող ենք վերահսկողության տակ պահել,-Էնրիկեի խոսքը մեջբերել է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը:
Հավելենք, որ «Դեպորտիվո»-«Բարսելոնա» հանդիպումը կայանալու է ապրիլի 20-ին, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 22:00-ին: