Հայ շախմատիստները հաջող մրցելույթներ են ունեցել «Dubai Open» շախմատային մրցաշարում
ՍպորտԱրաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում անցկացող «Dubai Open» շախմատային մրցաշարում կայացել են 8-րդ տուրի պարտիաները:
Ապրիլի 11-ից մեկնարկած շախմատային մրցաշարի նախավերջին տուրում Հայաստանի ներկայացուցիչները հաղթանակներ են տոնել, միակ ոչ-ոքին գրանցել է «Dubai Open» ավանդական մրցաշարի առաջին հաղթող Վլադիմիր Հակոբյանը, ով միավորներ է կիսել Ջոնս Գավե յնի դեմ պարտիայում:
«Dubai Open»-ի 8-րդ տուրում մրցակիցների հանդեպ առավելության են հասել գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը, Զավեն Անդրեասյանը և միջազգային վարպետ Լիլիթ Գալոյանը: Մրցաշարի վերջին՝ 9-րդ տուրից առաջ, Հայաստանից լավագույն արդյունքն ունի Հակոբյանը, ով 6.5 միավորով գտնվում և մի շարք շախմատիստների հետ կիսում է 2-րդ տեղը, իր ակտիվում 6 միավոր ունի Գաբրիել Սարգսյանը, Անդրիասյանի հաշվին 5.5, իսկ Գալոյանի՝ 4 միավոր կա:
Մրցաշարի առաջատար, Ռուսաստանի ներկայացուցիչ Բորիս Սավչենկոն 8-րդ տուրում հաղթել է Իվան Սոկոլովին: Այժմ նա իր ակտիվում 7 միավոր ունի և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: «Dubai Open»-ի վերջին տուրը կայանալու է ապրիլի 19-ին, խաղերին կարող եք հետևել այստեղ: