Կասիլյաս. Հույս ունեմ՝ «Ռեալը» կհաղթի առաջնությունում և Չեմպիոնների լիգայում
Սպորտ«Ռեալի» նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասը, ով այժմ հանդես է գալիս «Պորտուում», նշել է, որ շատ է ցանկանում՝ մադրիդյան թիմը հաղթի Իսպանիայի առաջնությունում և Չեմպիոնների լիգայում:
-Իսպանիայի առաջնությունը շատ դիտարժան է դարձել: Հույս ունեմ՝ «Ռեալը» կհաղթի: Որպես մադրիդիստ՝ շատ ուրախ եմ, որ թիմը պայքարում է տիտղոսի համար: Երեք շաբաթ առաջ բարդ էր նման բանի հավատալը: Չեմպիոնների լիգայում «Ռեալը» ֆավորիտ է, բայց հետևելով «Ատլետիկոյի» և մյուս մրցակիցների խաղերին՝ կարող ենք ասել, որ թիմերից յուրաքանչյուրը կարող է մասնակցել Միլանում կայանալիք եզրափակչին և հաղթել: Ամեն դեպքում, հույս ունեմ՝ գավաթը կնվաճի հենց «Ռեալը»:
Զիդանը կարճ ժամանակում լավ մարզիչ դարձավ: Նա ունի անհրաժեշտ բոլոր որակները «Ռեալում» երկար աշխատելու համար: Հույս ունեմ՝ նրան չեն փոխարինի,-Կասիլյասի խոսքերը մեջբերված են «AS»-ից:
Իսպանիայի առաջնության 33-րդ տուրից հետո «Ռեալը» մեկ միավորով է զիջում առաջատարներ «Բարսելոնային» և «Ատլետիկոյին», իսկ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում մրցելու է «Մանչեսթեր Սիթիի» հետ: