Բորուսիայի հավանական կազմը Հերտայի դեմ
ՍպորտԳերմանիայի Գավաթի կիսաեզրափակչում Դորտմունդի «Բորուսիան» արտագնա հանդիպում կանցկացնի Բեռլինի «Հերտայի» դեմ։
Հյուրերի մամուլի ծառայությունը ֆեյսբուքյան էջում ներկայացրել է թիմերի հավանական կազմերը. Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, ամենայն հավանականությամբ, կլինի «Բորուսիայի» մեկնարկային կազմում։
Խաղը կկայանա ապրիլի 20-ին ու կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։30-ին։
