Ռանյերի. Հաջորդ մրցաշրջանում «Լեսթերի» խնդիրը լինելու է լավագույն տասնյակում հայտնվելը
ՍպորտԱնգլիական Պրեմյեր լիգայի սենսացիոն առաջատար «Լեսթերը» գլխավորող Կլաուդիո Ռանյերին պատմել է, որ հաջորդ մրցաշրջանում իր թիմը պայքարելու է լավագույն տասնյակում տեղ գտնելու համար:
«Այս մրցաշրջանը յուրահատուկ է, եւ մենք պետք է հասկանանք դա: Մենք ապացուցել ենք, որ հաղթել հնարավոր է ցանկացած թիմի: «Լեսթերը» նաեւ ապացուցեց, որ պետք է հավատալ ու պայքարել մինչեւ վերջ: Այս պահին մենք առաջին տեղում ենք, սակայն այս մրցաշրջանում առաջատարներից շատերը ձախողվեցին: Հաջորդ մրցաշրջանում նման բան չի լինի: Այդ պատճառով մեր խնդիրը կլինի լավագույն տասնյակում հայտնվելը»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է AS-ը:
Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնության ավարտից 4 տուր առաջ «Լեսթերը» 5 միավոր առաջ է անցել երկրորդ տեղում գտնվող «Տոտենհեմից»: