Վարչապետը նշանակել է Լոռու և Կոտայքի փոխմարզպետներ
Քաղաքական Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ` Վանիկ Ասատրյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնից` իր դիմումի համաձայն։ Այդ մասին որոշումը տեղադրված է կառավարության egov.am կայքում:
Հովիկ Աբրահամյանի որոշմամբ` Վալերիկ Բակլաչյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի տեղակալի պաշտոնից` իր դիմումի համաձայն։ Վարչապետի մեկ այլ որոշմամբ` Մուշեղ Մանասյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի տեղակալ։