Հովհաննես Համբարձումյանը կրկին խաղաց «Վարդար»-ի կազմում
ՍպորտՀայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի թեկնածու Հովհաննես Համբարձումյանն իր ակումբի՝ մակեդոնական «Վարդար»-ի կազմում մասնակցել է «Բրեգալնիցա Ստիպ»-ի դեմ խաղին:
Մակեդոնիայի առաջնության չեմպիոնական գոտում թիմերի միջև պայքարում հաղթող է ճանաչվել «Վարդար»-ը, որը 2-1 հաշվով հաղ թանակ է տոնել:
Հովհաննես Համբարձումյանը խաղադաշտում անցկացրել է ամբողջական հանդիպում՝ կրկին զգալով խաղային ռիթմը, որը կորցրել էր Մակեդոնիայի առաջնության 26-րդ տուրում ստացած կարմիր քարտի պատճառով նախորդ խաղը բաց թողնելուց: «Վարդար»-ի կազմում հանդես եկող Արտակ Դաշյանը հայտավորված չէր այս խաղին:
Հաղթանակի հետո «Վարդար»-ը շարունակում է գլխավորել Մակեդոնիայի ընթացիկ առաջնության մրցաշարային աղյուսակը՝ հետպնդողից առաջ պոկվելով 2 միավորով: «Վարդար»-ի հաշվին արդեն 68 միավոր կա 28 խաղից հետո: