1979 թվականին ծնված Էդիկ Պետրոսյանը ոգելից խմիչքի ազդեցության տակ հարաբերություններ էր պարզել եղբոր հետ, վիճել էին, ծեծել իրար, մինչև որ տունը տակնուվրա էին արել, ապա դանակը ձեռքն էր ընկել:
Այնուհետև տանից դուրս է եկել և շարժվել հարևանի տան ուղղությամբ: Մի քանի օր առաջ հարևանն Էդիկ Պետրոսյանին դիտողություններ էր արել՝ հայհոյախառն աղմուկ բարձրացնելու համար, հավանաբար, հիշել էր այդ պատմությունը և որոշել էր հաշվեհարադար տեսնել նաև հարևանի հետ: Դանակով նաև հարվածել էր հարևանին և հանգիստ խղճով հեռացել:
Հարուցվել է քրեական գործ:
Էդիկ Պետրոսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: