Գոդինը բաց կթողնի «Բավարիայի» դեմ հանդիպումը
Սպորտ«Ատլետիկոյի» պաշտպան Դիեգո Գոդինը չի կարողանա օգնել թիմին Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի՝ Մյունխենի «Բավարիայի» դեմ առաջին խաղում։
Ուրուգվայցուն ախտորոշել են աջ ազդրի երկգլխանի մկանի 1-2-րդ աստիճանի վնասվածք։ Նման վնասվածքների ապաքինման համար սովորաբար 10-15 օր է անհրաժեշտ։
Այսպիսով, Գոդինը բաց կթողնի Պրիմերայի 35-րդ տուրի՝ «Մալագայի» հետ հանդիպումը և Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղը։
«Ատլետիկոյի» բժիշկների նպատակը Գոդինին մինչև ՉԼ կիսաեզրափակչի պատասխան հանդիպումը առողջացնելն է, այնպես որ հավանական է, որ նա բաց կթողնի նաև Իսպանիայի առաջնության 36-րդ տուրի հանդիպումն ընդդեմ «Ռայո Վալյեկանոյի»։