Գվարդիոլա. «Բորուսսիան» կհաղթի «Շտուտգարտին», մենք թուլանալու իրավունք չունենք
ՍպորտՄյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է Գերմանիայի առաջնության 31-րդ տուրի՝ «Հերտայի» դեմ առաջիկա հանդիպման մասին։
-«Հերտայի» դեմ հանդիպումը միակ բանն է, ինչի մասին հիմա մտածում ենք։ Պետք է հաղթել ևս երկու խաղում, որ կարողանանք չեմպիոն դառնալ, այդ պատճառով չի կարելի թուլանալ, քանի որ «Բորուսսիան» կհաղթի «Շտուտգարտին»։ Ֆուտբոլում ինչ ասես կարող է պատահել։ Դու չեմպիոն ես դառնում միայն այն ժամանակ, երբ իրոք դառնում ես։
Անգլիական Պրեմիեր լիգա՞ն։ Այդ թեման կքննարկենք հաջորդ մրցաշրջանում։ Այդ առաջնությունում հաղթելու ամենամեծ հնարավորությունն ունեն «Լեսթերն» ու «Տոտենհեմը»,-ասել է Գվարդիոլան։