Թոմաս Տուխել. Հումելսը կարող է մեկնաբանել իր ապագայի վերաբերյալ լուրերը
ՍպորտԴորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելն անդրադարձել է գերմանացի պաշտպան Մատս Հումելսի տեղափոխության մասին լուրերին ու«Շտուտգարտի» դեմ Գերմանիայի առաջնության 31-րդ տուրի խաղին:
«Ցավում եմ, բայց չեմ կարող ինչ-որ նոր բան հայտնել ձեզ: Դրա վերաբերյալ հարցերին կարող է պատասխանել միայն Հումելսը: Մեկնաբանություններ տալը նրա իրավունքն է: Դրանում ոչ մի վատ բան չեմ տեսնում:
Գավաթային խաղից հետո թիմն ամբողջությամբ կենտրոնացել է առաջնության վրա: «Շտուտգարտի» պոտենցիալն ու զբաղեցրած տեղը չեն համապատասխանում: Շաբաթ օրը մենք պետք է կտրուկ լինենք: Այդ խաղին կպատրաստվենք այնպես, ինչպես Գերմանիայի Գավաթի եզրափակիչին»,- մարզիչի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
Հիշեցնենք, որ «Շտուտգարտ» - «Բորուսիա» խաղը կկայանա ապրիլի 23-ին է եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 17։30-ին։