ԼՂ հակամարտության մասին Թուրքիայի իշխանությունների հայտարարությունները պատերազմի կոչ են. Լավրով
ՔաղաքականՌուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Լառնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ Թուրքիայի ներկայիս իշխանությունների վերջին հայտարարությունները համարում է բացարձակապես անընդունելի:
«Ես կարծում եմ, որԹուրքիայի ղեկավարության կողմից հնչեցրածհայտարարությունները բացարձակապես ընդունելի չեն մեկշատ հստակ պատճառով, քանի որ դրանք ոչ թե խաղաղության կոչեր են, այլպատերազմի»,- հայտարարեց ՌԴ ԱԳ նախարարը Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Լավրովը հավելեց, որ պաշտոնական Անկարայի հայտարարությունները հակամարտությունը ռազմական ուժով լուծելու կոչեր էին, ինչը արմատապես հակասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ինչպես նաև ողջ միջազգային հանրության դիրքորոշմանը:
«Մենք, ցավոք սրտի, արդեն համակերպվել ենք Թուրքիայի ներկայիս իշխանությունների նմանատիպ երևակայություններին»,-
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով ապրիլի 21-22-ը ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով Հայաստանում է: Նրան կընդունի Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: Պաշտոնական այցելության շրջանակներում Սերգեյ Լավրովն արդեն այցելել է Ծիծեռնակաբերդ` հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: