Երևան, 21.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Վաղ առավոտից խուզարկություններ ու ձերբակալություններ են Ստեփանավանի «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում. Անդրանիկ Գևորգյան Գերմանա-շվեդական «պայքարից» մինչև ժամանակակից լայն տարածում. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 հոկտեմբերի). Գիտաշխատողների բողոքի ցույցը, 33 մետրանոց Սուրբ խաչի հանդիսավոր բացումը. «Փաստ» Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» Հայաստանի իշխանությունն ուժեղացնում է ճնշումը Եկեղեցու վրա. «Փաստ» Պատմությունը չի ներում անզգուշությունը ազգային անվտանգության հարցերում. «Փաստ» «Սպասումով ապրում ենք, այն զգացողությունն է, որ հիմա Միշոս կզանգի կամ տուն կգա». մայոր Միքայել Աթոյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Քաշաթաղի շրջանի Սարատակ բնակավայրում, տուն «վերադարձել»... 50 օր անց. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ» Դժգոհություն... ձոներով. «Փաստ»


Գաղտնազերծվեց ամենասարսափելին.«168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Որտե՞ղ է սկսվում եւ ավարտվում Հայրենիքը: Այս հռետորական, անհարկի ծեծված ու արժեզրկված հարցն առարկայական, ավելի քան առարկայական է դառնում պատերազմի ժամանակ: Որովհետեւ պատերազմի ժամանակ ոմանք պաշտպանում են հայրենիքի ամեն մի միլիմետրը` ֆիզիկապես, ֆիզիկական կյանքի գնով, երբ միեւնույն ժամանակ՝ ոմանք հանձնում են հայրենիքը` ֆիզիկապես ներկա գտնվելով հանձնման գործընթացին` հանձնում են բարոյապես, հանձնում են ստրկաբար ու հանձնում են չհանձնել չկարողանալու համարձակություն չունենալու պատճառով:

Առաջին տեսակը հայրենիքը պաշտպանում է զինվորական համազգեստով, հաճախ՝ անգամ առանց դրա, երկրորդ տեսակի ներկայացուցիչները հայրենիքը հանձնում են, որպես կանոն, թանկարժեք կոստյում-շալվարով, լայնաժպիտ ձեռքսեղմումներով: Ու եթե առաջին տեսակի պայքարն ավարտվում է միայն մահացու կրակոցով, ապա այս երկրորդն իր գործի ավարտը նշում է շամպայնի բաժակով, բաժակաճառերով ու հույսով, որ նա, ում հանձնում է հայրենիքը, վերջում կարող է անգամ թմփթմփացնել ուսին:

Պատերազմը երկու իրականությունների հատում է:

Դրանցից մեկում զինվորների իրական հերոսության մասին պատմություններն են, որոնց մեծ մասը, դժբախտաբար, պատմում են նրանց զինակիցները, իրենց` զինվորների, այլեւս ողջ չլինելու պատճառով:

Մյուս իրականության մեջ երկարաշունչ մամլո հաղորդագրություններ են` արտասահմանյան այցերի, հանդիպումների, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի մասին: Ու եթե առաջին իրականության մեջ ողջ մնացածների մեծ մասն իր սխրանքի մասին հարցերին ի պատասխան՝ համեստորեն ասում է, որ ընդամենն իր պարտքն է կատարել, այս մյուս` երկրորդ հարթության պատասխանատուները պատերազմական օրերի իրենց անգործության մասին հարցին ի պատասխան՝ աշխարհագրության լիկբեզ են անցկացնում` մատնացույց անելով, թե որ օրը ում եւ հատկապես որ մայրաքաղաքում են հանդիպել ու առանձնապես քանի հեռախոսազանգ են ունեցել դեպի այլ մայրաքաղաքներ:

Պատերազմը երկու իրականությունների ու երկու տեսակների բախում է, որի ժամանակ առաջիններին մեդալ են տալիս, որպես կանոն՝ հետմահու` բանակի հրամանատարության ստորագրությամբ, իսկ մյուս իրականության ներկայացնողներն արժանանում են այլ երկրների կասկածելի ծառայությունների մեդալների: Կենդանության օրոք, բնականաբար: Ու նոր ծառայությունների դիմաց, հասկանալիորեն:

Պատերազմը երկու իրականությունների ու երկու տեսակների բախում է. առաջին գծում 18-ամյա զինվորի համարձակությունը հերիքում է ունեցած բոլոր միջոցներով պատասխանել ու պատժել իր հողի ու իր կյանքի նկատմամբ ոտնձգություն իրականացնողին, իսկ թիկունքի հասունները վախից դառնում են փիլիսոփաներ, որպեսզի հանկարծ իրենց ունեցած միակ միջոցը` լեզուն, սխալ չօգտագործեն ու իրերը չկոչեն իրենց անուններով: Նրանք վախենում են, որ հանկարծ, գոնե մի եզակի անգամ չասեն ճշմարտությունը:

Որովհետեւ իրենցը կեղծիքն է, ճշմարտությունը սահմանագծում է, որտեղ զինվորները զոհվում են, որպեսզի իրենց հայրերի հասակակիցները շարունակեն կեղծել:

Որովհետեւ նրանց հայրերի հասակակիցները` ունենալով ամեն ինչ, չունեն այն, ինչը չեն կարող ձեռք բերել իրենց ունեցած ամենայնով. արժանապատվություն, որի բացակայության պատճառով են նաեւ տասնյակ զինվորներ զոհվում:
Հայրենիքը սկսվում է սահմանագծում ու ավարտվում է մայրաքաղաքում: Հայրենիքը պահում են սահմանագծում, հանձնում` աշխատասենյակներում:
Դա իրականություն է, որն այլեւս թաքցնել հնարավոր չէ, որովհետեւ համազգային ողբերգությունը չի կարող պետական գաղտնիքի նշանակություն ունենալ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 22-ին «Mining Armenia Forum 2026»-ը երկխոսության կարևոր հարթակ է Հայաստանի հանքարդյունաբերության զարգացման համար. Ռոման Խուդոլի Հրայր Իսրայելյանը հոկտեմբերի 21-ին հանդիպում կունենա Գանձակի բնակիչների հետԳազի գնի 69% աճը չի նշանակում էլեկտրաէներգիայի սակագնի նույնչափ թանկացում․ ի՞նչ ազդեցություն կունենա այն սպառողների վրա. Հրայր ԿամենդատյանՎաղ առավոտից խուզարկություններ ու ձերբակալություններ են Ստեփանավանի «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում. Անդրանիկ Գևորգյան Ալիևին պետք է դիմադրել․ Սամվել Կարապետյանի ծրագիրը ուժի մեջ է Բժշկությո՞ւն, թե՞ մարքեթինգ․ ինչ է իրականում վաճառվում Թուրքիայում՝ «շաքարային դիաբետի վիրահատություն» անվան տակՕդի ջերմաստիճանը կնվազի 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 21-ից 25-ինԶելենսկին ժամանել է Նորվեգիա, որտեղ նախատեսվում է հանդիպում Ուիթքոֆի հետԳրոսմայստեր Էմին Օհանյանը՝ «Atyrau Open 2026» շախմատի միջազգային մրցաշարի հաղթողՊայմանագրային զինծառայող Սերգեյ Հովհաննիսյանը նույնպես ազատվել է աշխատանքից իր հոր՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը միանալու պատճառով. Անդրանիկ ԳևորգյանՀոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվումՔրդական զինված պայքարի ավարտը․ ի՞նչ կփոխվի Թուրքիայի համարՀոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգըՖուտզալի Հայաստանի հավաքականն ԱԱ-2028-ի ընտրական փուլը մեկնարկել է պարտությամբԺամանակն է, որ մեր հայրենակիցներն այլևս ստիպված չլինեն ընտրություն կատարել հացի և դեղորայքի միջև․Ուժեղ Հայաստան«Ուժեղ Հայաստան»-ը շարունակում է քարոզարշավը ՍտեփանավանումՈւրախ ենք, որ կրկին ոգեշնչման աղբյուր ենք դարձել կառավարության համար. Ուժեղ ՀայաստանՈւիթքոֆը Օսլո այցից հետո կմեկնի Սանկտ ՊետերբուրգՎթար է․ ջուր չի լինելուԼավրով․ Ռուսաստանը կլսի Ուիթքոֆի և Քուշների առաջարկները, բայց քաղաքական զիջումների չի գնաՏուգանքը 20 տոկոսով պակաս վճարելու հնարավորությունից օգտվելու համար roadpolice.am կայքում գրանցվող վարորդների թիվը շարունակում է աճելԻնչո՞ւ են Հայաստանում դեղերն ավելի թանկ, քան Վրաստանում․ «Ուժեղ Հայաստանը» լուծում է առաջարկում՝ դեղերի գները նվազեցնելու համարՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Լոռու մարզերումՑեղասպանությունը վկայող լուսանկարը ներկայացվել է այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» ապացույցՌԴ-ում վառելիքի հետ կապված իրավիճակը չի ազդում ԵԱՏՄ-ում նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկայի ձևավորման վրա․ ՕվերչուկՀրապարակվել է բոլոր ժամանակների «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկըԸնտրությունների ժամանակ մենք խոստացել էինք նվազեցնել դեղերի գները. այսօր կատարում ենք մեր խոստումը․ Ուժեղ ՀայաստանՓարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակումՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՍպերցյանի թիմի հերթական հաղթանակը«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ի ծննդատանը կյանքից հեռացած նորածինն ունեցել է անհամատեղելի կենսական տվյալներԶելենսկին նշել է այն պայմանը, որի դեպքում Ուկրաինան կհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտիցՉհամարձակվե՛ք դիպչել Տիգրանաշենին. Հայաստանի հողերից մեկ միլիմետր չպետք է պակասի. Ավետիք ՉալաբյանԳյուղացուն հոգ տարեք, նա´ է երկիրը պահողը. Հրայր ԿամենդատյանԱկբա բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսերՖասթ Բանկի բիզնեսի վարկավորման նոր մոտեցումները․ Արտավազդ ԹառոյանՄի օր էլ Փաշինյանը Երևանի թաղամասերից մեկը չի համարի Հայաստան. Մարիաննա ՂահրամանյանՄիասին կարող ենք կառուցել զարգացող, բարեկարգ ու նոր հնարավորություններով լի Գավառ. ՀայաՔվե «Հայկական քվե» կուսակցության թիմը Գավառում շարունակում է առաջ ընթանալԴեղերի էժանացում՝ եվրոպական փորձով. «Ուժեղ Հայաստան» կուսակցության օրենսդրական նոր նախաձեռնությունը. տեսանյութԴեղերի գների նվազեցմանն ուղղված բարեփոխումը կնպաստի մեր քաղաքացիների կյանքի բարելավմանը. Մարիաննա ՂահրամանյանԳերմանա-շվեդական «պայքարից» մինչև ժամանակակից լայն տարածում. «Փաստ»Գավառում քարոզարշավը շարունակվում է. ՀայաՔվեՆիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն ՀովասափյանԱյս շրջագայության արդյունքները կարևոր կլինեն ոչ միայն Ֆրանսիայի արտաքին քաղաքականության, այլև անձամբ Մակրոնի համար. Զաքարյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 հոկտեմբերի). Գիտաշխատողների բողոքի ցույցը, 33 մետրանոց Սուրբ խաչի հանդիսավոր բացումը. «Փաստ»«ՀայաՔվե»-ն պատրաստվում է կրկին դիմել Մագդալենա Գրոնոյին՝ Արցախի վերաբերյալ հասցեական մի շարք հարցադրումներովՄեր տարածաշրջանում կլինի կայուն խաղաղություն, երբ Նիկոլն ու Ալիևը չլինեն իշխանության. Արշակ ԿարապետյանCOP 17-ի ստվերում. ինչո՞ւ օդի աղտոտվածության խնդիրը դեռ չի լուծվում