Լեռնային Ղարաբաղի ապագան պետք է կերտի Արցախի ժողովուրդը. Շարմազանով
ՔաղաքականԼեռնային Ղարաբաղի ապագան պետք է կերտի Արցախի ժողովուրդը: Հայոց ցեղասպանության հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Հայաստանի Հանրապետությունը` որպես ԼՂՀ ժողովրդի անվտանգության երաշխավոր, ամեն ինչ անելու է, որպեսզի Արցախի ժողովուրդն ապրի ազատ, անկախ և հայկական Արցախում»,-նշեց նա:
Էդուարդ Շարմազանովը նշեց, որ սա է գերխնդիրը` հավելելով, որ դա Հայաստանի, Արցախի և ողջ հայության ցանկությունն է: «Մնացած բոլոր հարցերն ածանցյալ են, դրանց մասին կխոսենք ապագայում: Այսօր թիվ մեկ խնդիրն Արցախի կարգավիճակն է»,- ընդգծեց նա: