Երևան, 21.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Վաղ առավոտից խուզարկություններ ու ձերբակալություններ են Ստեփանավանի «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում. Անդրանիկ Գևորգյան Գերմանա-շվեդական «պայքարից» մինչև ժամանակակից լայն տարածում. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 հոկտեմբերի). Գիտաշխատողների բողոքի ցույցը, 33 մետրանոց Սուրբ խաչի հանդիսավոր բացումը. «Փաստ» Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» Հայաստանի իշխանությունն ուժեղացնում է ճնշումը Եկեղեցու վրա. «Փաստ» Պատմությունը չի ներում անզգուշությունը ազգային անվտանգության հարցերում. «Փաստ» «Սպասումով ապրում ենք, այն զգացողությունն է, որ հիմա Միշոս կզանգի կամ տուն կգա». մայոր Միքայել Աթոյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Քաշաթաղի շրջանի Սարատակ բնակավայրում, տուն «վերադարձել»... 50 օր անց. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ» Դժգոհություն... ձոներով. «Փաստ»


Յուրաքանչյուր հայի կյանք պետք է թրծվի ապրիլի 24-ի պահանջատիրական կամքով. Արամ Ա

 Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն Անթիլիասի մայրավաքի առջև ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի կապակցությամբ հավաքված հոծ բազմության առջև: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` ուղերձում Արամ Ա-ն նշել է, որ Ապրիլի 24-ը սոսկ օր չէ, լոկ պատմություն չէ, այլ ամենօրյա տագնապ և պայքար: Նրա խոսքով` յուրաքանչյուր հայի կյանքի օրացույցի վրա ամեն օր ապրիլի 24 դառնա, յուրաքանչյուր հայի կյանք Ապրիլի 24-ի պահանջատիրական կամքով պետք է թրծվի:

Արամ Ա կաթողիկոսի ուղերձն ամբողջությամբ ներկայացնում ենք դասական ուղղագրությամբ.

«Դա՛րձեալ կը գտնուինք Ապրիլ 24-ի խորհուրդին մէջ եւ ունկնդիր՝ անոր պատգամին։ Ապրիլ 24-ը սոսկ օր չէ, լոկ պատմութիւն չէ, այլ՝ ամէնօրեայ տագնապ ու պայքար։ Իւրաքանչիւր հայու կեանքի օրացոյցին վրայ ամէ՛ն օր Ապրիլ 24 պէտք է դառնայ։ Իւրաքանչիւր հայու կեանքը Ապրիլ 24-ի պահանջատիրական կամքով պէտք է թրծուի։ Իւրաքանչիւր հայու մտածումն ու գործը մեր ազգային պահանջատիրութենէն իր մղումն ու ուղղութիւնը պէտք է ստանայ։ Ա՛յս է հայօրէն ապրելու վաւերական կերպը։

Արդարեւ, 100 տարիներ շարունակ մեր ժողովուրդի զաւակները ա՛յս հաւատքով ու յանձնառութեամբ ապրեցան, իրենց կեանքը վերածելով պահանջատիրական պայքարի՝ ի խնդիր մեր բռնաբարուած իրաւունքներու վերատիրացման։ 2015 թուականին համազգային մաշտապով նշեցինք Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարեդարձը եւ մեր վճռակամութիւնը վերահաստատեցինք վերանորոգ հաւատքով ու տեսիլքով շարունակելու մեր պայքարը։ Հայոց Ցեղասպանութենէն 101 տարիներ յետոյ մենք դարձեալ աշխարհին դիմաց կը յայտարարենք մեր ազգի հաւաքական վճռակամութիւնը ու անտեղիտալի պայքարը։ Կը մերժե՛նք ոեւէ ձւի նահանջ, սակարկութիւն կամ զիջում՝ ի հեճուկս մեր նահատակներու իրաւունքներուն։

Այսօր, նո՛յն ցեղասպանը տարբեր մօտեցումներով կը շարունակէ իր ցեղասպանութիւնը հայ ժողովուրդին դէմ։ Արթո՛ւն եղիր, ժողովուրդ հայոց…։

Միթէ ցեղասպանութիւն չէ՞ 1915-ին թուրք կառավարութեան կողմէ պետական մաշտապով ծրագրուած ու գործադրուած ցեղասպանութեան ուրացումը՝ նոյն այդ ցեղասպանութիւնը գործած Թալէաթներու, Էնվերներու եւ Ճեմալներու թոռներուն ու ծոռերուն կողմէ։

Միթէ ցեղասպանութիւն չէ՞ ներկայ Թուրքիոյ ժխտողական քաղաքականութեան առընթեր իր հակահայ քարոզչութիւնը միջազգային համանքի շրջանակներէն ներս՝ իր ունեցած տնտեսական ու դիւանագիտական լայն կարելիութիւններու օգտագործումով։

Միթէ ցեղասպանութիւն չէ՞ Արեւմտեան Հայաստանի ու Կիլիկիոյ բազմահազար եկեղեցիներու, վանքերու, եկեղեցապատկան ու ազգապատկան կալուածներու, մեր ժողովուրդի զաւակներուն կալուածներու, ինչպէս նաեւ մեր կրօնական ու մշակութային շարժուն թէ անշարժ հարստութեանց բռնագրաւումը թուրք պետութեան կողմէ, տակաւին առանց յիշելու  ներկայ ժամանակներուն կատարուող այլ բռնագրաւումներ։

Միթէ ցեղասպանութիւն չէ՞ շուրջ երկու տարիներ առաջ թուրք պետութեան քաջալերանքով Թուրքիայէն ահաբեկիչներու ներխուժումը Քէսապ եւ անոնց գործած բարբարոսային արարքները։

Միթէ ցեղասպանութիւն չե՞ն Պաքուի ու Սումկայիթի ջարդերը նոյն թուրք ցեղին պատկանող ազերիներուն կողմէ ծրագրուած ու գործադրուած։

Միթէ ցեղասպանութիւն չէ՞ վերջերս Թուրքիոյ զօրակցութեամբ ազերիներուն շղթայազերծած պատերազմը Ղարաբաղի դէմ։

Ու կարելի է տակաւին թուել հակահայ մոլուցքով լեցուած արարքներ կամ արտայայտութիւններ ներկայ Թուրքիոյ կողմէ կամ անոր ուղղակի ու անուղղակի քաջալերանքով՝ այլ թրքամէտ ուժերու կողմէ…։

Այ՛ո, նո՛յն ցեղասպան թուրքն  է մեր դիմաց կանգնողը՝ տարբեր պիտակներով ու դիմակներով։ Նո՛յն ցեղասպան թուրքն է բանթուրանեան նոյն քաղաքականութիւնը հետապնդող՝ տարբեր մարտավարութեամբ ու ռազմավարութեամբ։ Նո՛յն ցեղասպան թուրքն է որ թրքական ցեղախումբին պատկանող այլ ժողովուրդներու մոլուցքը գրգռելով կը շարունակէ բնաջնջումի նո՛յն քաղաքականութիւնը հայ ժողովուրդին դէմ։ Նո՛յն ցեղասպան թուրքն է, որ տեղ մը արաբները սիրաշահելով, այլ տեղ տնտեսական թէ ռազմական իր կապերը օգտագործելով կը փորձէ իր գործադրած ցեղասպանութիւնը հայ ժողովուրդին դ էմ մոռացութեան դատապարտել եւ Հայաստանը ներքին մաշումի ենթարկել տնտեսական ու դիւանագիտական շրջապատումով։

Իսկ շրջանային թէ միջազգային գերպետութիւններ այսպէս կոչուած իրենց աշխարհաքաղաքական շահերէն մեկնած, ցեղասպան թուրքին ու իր ցեղակիցներուն ոճրային արարքներուն, յարձակողապաշտ մօտեցումներուն ու ծաւալապաշտ նկրտումներուն դիմաց լո՜ւռ կը մնան…։ Մարդկային դարաւոր պատմութիւնը ցոյց կու տայ որ դժբախտաբար աշխարհաքաղաքական շահերը գերիվեր եղած են ազգերու միջեւ պատմական, մշակութային, կրօնական թէ բարոյական արժէքներով շաղախուած բարեկամութենէն։ Մարդկային դարաւոր պատմութիւնը ցոյց կու տայ, որ մարդկային իրաւունքները ու միջազգային օրէնքը տ նտեսական թէ քաղաքական շահերուն դիմաց տեղի են տուած։ Ա՛յս կը յիշեցնէ նաեւ մեր ժողովուրդի դարաւոր պատմութիւնը։ Այս դառն յիշեցումը նաեւ կատարեց վերջին շաբաթներուն Ղարաբաղի դէմ թուրք ազերիներուն կողմէ կատարուած յարձակումը, երբ կարգ մը երկիրներ գաղջ մօտեցում որդեգրեցին եւ ուրիշներ լուռ մնացին միջազգային օրէնքի համաձայն դատապարտելի այս երեւոյթին դիմաց։

Ապրիլ 24-ի այս առաւօտուն երբ կը յիշենք մեր մէկուկէս միլիոն սրբացած նահատակները, մենք կոչուած ենք մեր նահատակներու սրբազան կտակին հաւատարմութեամբ մեր ազգային ուխտը վերանորոգելու։

Համահայկական ճիգով մենք պիտի շարունակենք Հայոց Ցեղասպանութեան ճանաչման ու հատուցման մեր պայքարը։ Այս շրջագծէն ներս իրաւական մարզը կը նկատենք հիմնական։ Եւ, ինչպէս ծանօթ է մեր ժողովուրդին, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը առաջին գործնական քայլը առաւ իրաւական մարզէն ներս տարի մը առաջ դատ բանալով Թուրքիոյ Սահմանադրական Դատարանին մօտ՝ պահանջելով Սիսի պատմական Կաթողիկոսարանի վերադարձը իր իրաւատիրոջ, հայ եկեղեցւոյ ու հայ ժողովուրդին։

Արդարեւ, մեր ժողովուրդի զաւակները Հայաստանի ու Արցախի մէջ եւ ի սփիւռս աշխարհի քաջ պիտի գիտնան, որ Հայաստանը աշխարհի քարտէսէն ջնջելու ու մեր ժողովուրդը ոչնչացնելու եւ պատմութեան արխիւներուն մէջ նետելու նո՛յն քաղաքականութիւնը կը շարունակուի մեր ժողովուրդին դէմ՝ Թուրքիոյ ու անոր ցեղակից Ազրպէյճանի կողմէ։

Հետեւաբար, արթո՛ւն եղիր, ժողովուրդ հայոց. մենք մնայուն պատերազմի մէջ ենք։ Մենք շրջապատուած ենք տեսանելի ու ոչ-տեսանելի թշնամիներով։ Մենք բարեկամներ չունինք։ Ինչպէս պատմութեան ընթացքին, այս՛օր եւս Հայաստանը կռուախնձոր է շրջանային թէ միջազգային գերուժերու շահերու միջեւ։ Այս դառն իրողութեան դիմաց մենք մեր ուժին պէտք է վստահինք։ Ա՛յս կը յիշեցնէ մեզի մեր պատմութիւնը. ա՛յս կը թելադրեն նաեւ մեր կեանքին ներկայ պայմանները։ Մեր կեանքը պէտք է համապատասխան կերպով կազմակերպենք ու մեր առաջնահերթութիւնները ճշդենք։ Մենք թոյլ պէտք չէ տանք ոÖ € ցեղասպանը փորձէ մեր արիւնով ազատագրուած հողերէն ներս մուտք գործել, մեր պետականութիւնը տկարացնել եւ մեր պահանջատիրութիւնը նսեմացնել։ Արդ, անհրաժեշտ է դիմել հետեւեալ քայլերուն դիմել.-

Ա) Հայոց բանակի հզօրացումը անյետաձգելի ու հրամայական անհրաժեշտութիւն է։ Ի՛նչ պիտի պատահէր մեր ժողովուրդին, եթէ Ղարաբաղի ճակատներուն վրայ մեր հերոս տղաքը իրենց օրինակելի քաջութեամբ, նոյնիսկ իրենց արեան գնով չկռուէին թշնամիին դէմ։ Մենք թոյլ պիտի չտանք որ նոր ջարդ մը կատարուի մեր ժողովուրդին դէմ։

Բ) Հայաստանի դիւանագիտական յարաբերութիւնները պէտք է դառնան աւելի ազդու ու մարտունակ։ Այս ուղղութեամբ Սփիւռքը իր ունեցած հարուստ փորձառութեամբ կրնայ օժանդակել Հայաստանի արտաքին յարաբերութեանց, յատկապէս հայոց ցեղասպանութեան հետ աղերս ունեցող աշխատանքներու գծով։

Գ) Ներկայ համաշխարհայնացած աշխարհին մէջ քարոզչական պատերազմը մեծապէս ազդեցիկ դեր ունի, տնտեսական, քաղաքական ու զինուորական ազդակներու կողքին։ Մեր քարոզչական աշխատանքները եւս պէտք է դառնան աւելի կազմակերպ ու աշխոյժ՝ սփիւռքին կատարելիք կարեւոր ներդրումով։

Անհրաժեշտ է հետեւաբար մեր ո՛ղջ ներուժը, մեր ամբողջ կարողականութիւնը եւ բոլոր կարելիութիւնները ի սպաս դնել այս նուիրական նպատակին։ Համահայկական այս նպատակին իրագործումը կը պահանջէ մեր ժողովուրդի ուժերուն մէկտեղում, աշխատանքի ներդաշնակում ու միասնականութեան ամրապնդում։ Սա լոզունգ չէ այլ՝ գործի հրաւէր. եւ՝ ա՛յսօր, վաղը ո՜ւշ է արդէն։ Հարկ է ըլլալ արթուն. հարկ է ըլլալ նաեւ իրապաշտ։ Զգացական ու պարագայական մօտեցումները կրնան Հայաստանն ու Ղարաբաղը աւելի վտանգալից կացութիւններու դիմաց դնել ու մեր ժողովուրդը նոր տագնապներու առաջնոր դել։

Ղարաբաղի պաշտպանութիւնը ու անոր անկախութեան ամրացումը ճակատագրական կարեւորութիւն ունի Հայաստանին համար, ինչպէս Հայաստանի հանրապետութեան հզօրացումը իր բոլոր բնագաւառներով, ներքին թէ արտաքին ճակատներով առանցքային նշանակութիւն ունի մեր ազգային պահանջատիրական պայքարին համար։ Ա՛յս պէտք է դառնայ մեր համահայկական քաղաքականութիւնը։ Ա՛յս է Հայաստանի ու Ղարաբաղի ինքնապաշտպանութեան ու  հզօրացման ճամբան. ա՛յս է մեր ժողովուրդի իրաւունքներու հատուցման ճամբան»։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն ձերբակալված է. Գոհար Ղումաշյան18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 22-ին «Mining Armenia Forum 2026»-ը երկխոսության կարևոր հարթակ է Հայաստանի հանքարդյունաբերության զարգացման համար. Ռոման Խուդոլի Հրայր Իսրայելյանը հոկտեմբերի 21-ին հանդիպում կունենա Գանձակի բնակիչների հետԳազի գնի 69% աճը չի նշանակում էլեկտրաէներգիայի սակագնի նույնչափ թանկացում․ ի՞նչ ազդեցություն կունենա այն սպառողների վրա. Հրայր ԿամենդատյանՎաղ առավոտից խուզարկություններ ու ձերբակալություններ են Ստեփանավանի «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում. Անդրանիկ Գևորգյան Ալիևին պետք է դիմադրել․ Սամվել Կարապետյանի ծրագիրը ուժի մեջ է Բժշկությո՞ւն, թե՞ մարքեթինգ․ ինչ է իրականում վաճառվում Թուրքիայում՝ «շաքարային դիաբետի վիրահատություն» անվան տակՕդի ջերմաստիճանը կնվազի 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 21-ից 25-ինԶելենսկին ժամանել է Նորվեգիա, որտեղ նախատեսվում է հանդիպում Ուիթքոֆի հետԳրոսմայստեր Էմին Օհանյանը՝ «Atyrau Open 2026» շախմատի միջազգային մրցաշարի հաղթողՊայմանագրային զինծառայող Սերգեյ Հովհաննիսյանը նույնպես ազատվել է աշխատանքից իր հոր՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը միանալու պատճառով. Անդրանիկ ԳևորգյանՀոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվումՔրդական զինված պայքարի ավարտը․ ի՞նչ կփոխվի Թուրքիայի համարՀոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգըՖուտզալի Հայաստանի հավաքականն ԱԱ-2028-ի ընտրական փուլը մեկնարկել է պարտությամբԺամանակն է, որ մեր հայրենակիցներն այլևս ստիպված չլինեն ընտրություն կատարել հացի և դեղորայքի միջև․Ուժեղ Հայաստան«Ուժեղ Հայաստան»-ը շարունակում է քարոզարշավը ՍտեփանավանումՈւրախ ենք, որ կրկին ոգեշնչման աղբյուր ենք դարձել կառավարության համար. Ուժեղ ՀայաստանՈւիթքոֆը Օսլո այցից հետո կմեկնի Սանկտ ՊետերբուրգՎթար է․ ջուր չի լինելուԼավրով․ Ռուսաստանը կլսի Ուիթքոֆի և Քուշների առաջարկները, բայց քաղաքական զիջումների չի գնաՏուգանքը 20 տոկոսով պակաս վճարելու հնարավորությունից օգտվելու համար roadpolice.am կայքում գրանցվող վարորդների թիվը շարունակում է աճելԻնչո՞ւ են Հայաստանում դեղերն ավելի թանկ, քան Վրաստանում․ «Ուժեղ Հայաստանը» լուծում է առաջարկում՝ դեղերի գները նվազեցնելու համարՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Լոռու մարզերումՑեղասպանությունը վկայող լուսանկարը ներկայացվել է այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» ապացույցՌԴ-ում վառելիքի հետ կապված իրավիճակը չի ազդում ԵԱՏՄ-ում նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկայի ձևավորման վրա․ ՕվերչուկՀրապարակվել է բոլոր ժամանակների «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկըԸնտրությունների ժամանակ մենք խոստացել էինք նվազեցնել դեղերի գները. այսօր կատարում ենք մեր խոստումը․ Ուժեղ ՀայաստանՓարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակումՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՍպերցյանի թիմի հերթական հաղթանակը«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ի ծննդատանը կյանքից հեռացած նորածինն ունեցել է անհամատեղելի կենսական տվյալներԶելենսկին նշել է այն պայմանը, որի դեպքում Ուկրաինան կհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտիցՉհամարձակվե՛ք դիպչել Տիգրանաշենին. Հայաստանի հողերից մեկ միլիմետր չպետք է պակասի. Ավետիք ՉալաբյանԳյուղացուն հոգ տարեք, նա´ է երկիրը պահողը. Հրայր ԿամենդատյանԱկբա բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսերՖասթ Բանկի բիզնեսի վարկավորման նոր մոտեցումները․ Արտավազդ ԹառոյանՄի օր էլ Փաշինյանը Երևանի թաղամասերից մեկը չի համարի Հայաստան. Մարիաննա ՂահրամանյանՄիասին կարող ենք կառուցել զարգացող, բարեկարգ ու նոր հնարավորություններով լի Գավառ. ՀայաՔվե «Հայկական քվե» կուսակցության թիմը Գավառում շարունակում է առաջ ընթանալԴեղերի էժանացում՝ եվրոպական փորձով. «Ուժեղ Հայաստան» կուսակցության օրենսդրական նոր նախաձեռնությունը. տեսանյութԴեղերի գների նվազեցմանն ուղղված բարեփոխումը կնպաստի մեր քաղաքացիների կյանքի բարելավմանը. Մարիաննա ՂահրամանյանԳերմանա-շվեդական «պայքարից» մինչև ժամանակակից լայն տարածում. «Փաստ»Գավառում քարոզարշավը շարունակվում է. ՀայաՔվեՆիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն ՀովասափյանԱյս շրջագայության արդյունքները կարևոր կլինեն ոչ միայն Ֆրանսիայի արտաքին քաղաքականության, այլև անձամբ Մակրոնի համար. Զաքարյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 հոկտեմբերի). Գիտաշխատողների բողոքի ցույցը, 33 մետրանոց Սուրբ խաչի հանդիսավոր բացումը. «Փաստ»«ՀայաՔվե»-ն պատրաստվում է կրկին դիմել Մագդալենա Գրոնոյին՝ Արցախի վերաբերյալ հասցեական մի շարք հարցադրումներովՄեր տարածաշրջանում կլինի կայուն խաղաղություն, երբ Նիկոլն ու Ալիևը չլինեն իշխանության. Արշակ Կարապետյան