Հայոց ցեղասպանությունը փաստ է, որի լինել-չլինելու հարցն այլևս չի քննարկվում. Ֆրանկ Էնգել
ՔաղաքականՄիջազգային հանրությունն այլևս չի քննարկում Հայոց ցեղասպանության լինել չլինելու հարցը: Այն փաստ է և այդ մասին շատերը գիտեն:
Այս մասին նշեց Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, ԼՂՀ-ի հետ բարեկամության խմբի ղեկավար Ֆրանկ Էնգելը:
«Իմ ունեցած միջոցները առանձնապես այնքան էլ շատ չեն, բայց Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում ես անում եմ ամեն հնարավորը: Ես չեմ կարող 170 երկրի պետություններին համոզել, որ ճանաչեն Հայոց ցեղասպանությունը, բայց Լյուքսեմբուրգում ես կարողացել եմ հասնել հաջողության և այն ընդունել է ցեղասպանության փաստը: Ասեմ, որ նախորդ տարիների համեմատ Եվրոպայում Հայոց ցեղասպանության հարցի հետ կապված իրազեկվածության մակարդակը բավական բարձրացել է:
Այլևս հարց չէ, ցեղասպանություն եղել է, թե ոչ: Այդ մասով կարող եմ ասել, որ առաջընթաց է գրանցվել»,-ասaց Ֆրանկ Էնգելը:
Եվրոպացի պատգամավորը նշեց, որ Եվրոպական խորհրդարանի անդամների հետ միասին ստեղծելու են ցանց, որը կաշխատի ցեղասպանության իրազեկվածության բարձրացման հարցի ուղղությամբ: Ըստ նրա` դա կօգնի ոչ միայն ճանաչել Հայոց ցեղասպանությունը, այլ նաև կանխել հետագա ցեղասպանությունները: