Երևան, 27.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Բաքվի բանտերից հղվող հայերի ուղերձները տարբեր են, սակայն դրանցում կարմիր թելով անցնում է հայկական պետականության պաշտպանության գերակայությունը․ Աբրահամյան Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան Սիրահարների այգում տեղի ունեցավ հանրային քննարկում․ Հայաքվե Չինական մենաշնորհի վե՞րջը. ԱՄՆ-ն գործարկում է ամենամեծ արևային վահանակների գործարանը՝ օրական 16,700 հատ արտադրությամբ Երբ գերմանական խմիչքն ավելի սիրելի է ԱՄՆ-ում, քան հենց Գերմանիայում. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 հուլիսի). Իրականացվել է շոգեքարշի առաջին փորձարկումը. «Փաստ» «Ես հետ չեմ գալու, մամայիս կասեք, որ իրեն շատ եմ սիրում». կրտսեր սերժանտ Համլետ Ունուսյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում, տուն «վերադարձել»... յոթ ամիս անց. «Փաստ» Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ» «Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ» Անկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ»


Ռումինիայում Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են կայացել

Հասարակություն

Ռումինիայի մի շարք քաղաքներում ապրիլի 23-24-ին տեղի ունեցան Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման միջոցառումներ:

Ապրիլի 23-ի երեկոյան ռումինահայերը հավաքվել էին Բուխարեստի կենտրոնում` Հեղափոխության հրապարակում, պարզելով պաստառներ և դրոշներ և պահանջելով արդարություն ու հատուցում: Մարդկության դեմ գործված այդ հանցանքի անանցելիության և Հայաստանի ու Արցախի շուրջ այսօր ստեղծված լարված իրադրության վերաբերյալ ելույթներով հանդես եկան սենատոր Վարուժան Ոսկանյանը, պատգամավոր Վարուժան Փամբուկչյանը և Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տաթև Եպս. Հակոբյանը:

«Մեկ դար հետո ցեղասպանության վերքերը և հիշողությունները առավել քան թարմ են. ոչ միայն այն պատճառով, որ դեռևս կենդանի են վերջին ականատեսները և նրանց ժառանգները, այլև որ հայկական պատմական հայրենիքում և նրա շուրջն այսօր ծավալվող դրամատիկ իրադարձությունները անողոքորեն հիշեցնում են այն: Կրկնվում են ազգային և կրոնական փոքրամասնությունների դեմ հալածանքները, վայրագությունները, տեղահանությունները, պաշտամունքային և պատմամշակութային հուշարձանների ավերածությունները: … Հայաստանը, որպես ցեղասպանություն վերապրած ժողովրդի երկիր, իրեն պատասխանատու է համարում այդ չարիքի կանխարգելման դեմ համընդհանուր պայքարում, մասնավորապես, ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» 1948թ. կոնվենցիայի կիրառման միջոցով: Անցյալ տարի ութ տասնյակից ավելի պետություններ ՄԱԿ-ում պաշտպանեցին Հայաստանի կողմից նախաձեռնված նոր բանաձևը, որով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան դեկտեմբերի 9-ը հռչակեց «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության միջազգային օր», - ասվում է Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանի ուղերձում:

Նույն օրն՝ ավելի վաղ, Բուխարեստի Ուսանողական տանը բեմադրվել էր Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյան» վեպի թեմաներով «Տեղդմնացիրյան» ներկայացումը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, Հայոց ցեղասպանությունից փրկված և 1920-ականներին Ռումինիայում ապաստանած հարյուրավոր որբերի մասին պատմող մի այլ թատերական գործ` ռումինահայ բեմադրիչ Ֆլորին Գևորգյանի «Ստրունգան կյանքի և մահվան միջև» պիեսը, ապրիլի 23-ին և 24-ին բեմադրվեցին Բակաու և Ռոման քաղաքներում:

Ապրիլի 23-ին Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառում տեղի ունեցավ Կլուժի Ազգագրական թանգարանում, որտեղ դոկտ. Աթիլա Պուշկաշը ներկայացրեց Պարույր Ներսիսյանի «Ես անցել եմ մահվան հովտով» գրքի հունգարերեն թարգմանությունը, ինչպես նաև ցուցադրվեց «Ցեղասպանության լուսանկարիչը» ֆիլմը:

Տրանսիլվանիայի մեկ այլ քաղաքում` Թըրգու Մուրեշում, տեղի կաթոլիկ հայերի Մշակութային միությունը Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառում էր կազմակերպել ապրիլի 16-ին, որի ընթացքում ներկայացվեցին Մեծ Եղեռնի վերաբերյալ հայ, հույն և թուրք գրողների գործերը հունգարերեն և այլ լեզուներով:

Սուչավայի Հայոց թանգարանում ապրիլի 18-24-ին կազմակերպվել էր Հայոց ցեղասպանության վերաբերյալ լուսանկարչական նյութերի և արխիվային փաստաթղթերի ցուցահանդես:

Ապրիլի 24-ին Բուխարեստի Սբ Հրեշտակապետաց եկեղեցում, ինչպես նաև Կոնստանցայի, Սուչավայի, Պիտեշտի, Գալացի, Ֆոկշանի, Բրաիլայի հայ առաքելական, Գեռլայի, Դումբրավենի և Գեորգենի հայ կաթոլիկ եկեղեցիներում մատուցվեց Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների բարեխոսության կարգ:

Ռումինական «Adevarul» օրաթերթն իր ապրիլի 24-ի համարում զետեղել էր մեծ հոդված Հայոց ցեղասպանության և Ռումինիայում ապաստան գտած հայերի վերաբերյալ:

Դիմորդները չեն կարողանում հաղթահարել համալսարանի անցողիկ շեմը դպրոցական գիտելիքներով. Ատոմ ՄխիթարյանՓաշինյանը ամենօրյա քայլերով քանդում է ընդդիմությունը. Արեգ ՍավգուլյանԿա՞ն արդյոք Հայաստանում 88-ից հետո Ադրբեջանից տեղահանված հայեր, ովքեր շարունակում են պահպանել փախստականի կարգավիճակը. Աննա Կոստանյան«Հայ վիրտոզներ» կրթական ծրագրի մասնակիցները` եվրոպական հեղինակավոր բեմերումՊարզվում է՝ խորհրդարանական ընդդիմությունը միայն 600 միլիոն դրամ պարգևավճար է ստացել. Էդմոն ՄարուքյանՆավթի դարաշրջանը ավարտվում է. Նարեկ ԿարապետյանԵթե Փաշինյանը հաստատի, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, դա կլինի իր վախճանը. Աննա Կոստանյան«Հորիզոն» փառատոնը Հայաստան է բերում Stephan Bodzin-ին, Satori-ին, Son of Son-ին և Tamada-ինՔննադատությունը հնչեցնողը որտե՞ղ էր այն պահին, երբ այդ պայքարը իրական էր. Հենրիխ ԴանիելյանԲաքվի բանտերից հղվող հայերի ուղերձները տարբեր են, սակայն դրանցում կարմիր թելով անցնում է հայկական պետականության պաշտպանության գերակայությունը․ Աբրահամյան Ադրբեջանն ինտենսիվ մտնում է այն շուկաները, որտեղից մենք ինտենսիվ դուրս ենք գալիս. Գագիկ Ծառուկյան Քաջարանի հանքավայրի փոշեճնշիչ թնդանոթները` գործողության մեջԱվետիք Չալաբյանի ուղերրձը «Արմավիր» ՔԿՀ-իցՆարեկ Կարապետյանի հերթական խոստումը կատարված էՄեր երկրում ազատության և իրական խաղաղության համար պայքարող մարդիկ, ցավոք սրտի, հալածվում են. Ցոլակ ԱկոպյանՆավթի դարաշրջանն ավարտվում է, Ադրբեջանի դարաշրջանն ավարտվում է․ Նարեկ Կարապետյան Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան Սիրահարների այգում տեղի ունեցավ հանրային քննարկում․ ՀայաքվեՉինական մենաշնորհի վե՞րջը. ԱՄՆ-ն գործարկում է ամենամեծ արևային վահանակների գործարանը՝ օրական 16,700 հատ արտադրությամբՆիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․ Ավետիք ՉալաբյանՍլովակիայի նախկին վարչապետը դիմել է երկրի նախագահին՝ խնդրելով օգնել Ադրբեջանում դատապարտված հայ բանտարկյալների ազատ արձակմանը Ներկա պահին մեր տնտեսվարողները պատրաստ չեն ԵՄ բուսասանիտարական ստուգումներին. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանի ապօրինի կալանքն անհամատեղելի է նրա առողջության հետ. Մենուա ՍողոմոնյանԱրամ Վարդևանյան՝ ազատության փաստաբան․ Արթուր Ղամբարյան Հայկ Սուքիասյանի և Դավիթ Ղազինյանի ազատ արձակումը ոչ թե արդարադատության հաղթանակի, այլ երկար ժամանակ թույլ տրված անարդարության հերթական ապացույցն է․ Մխիթարյան ««Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվող քրեական հետապնդումներն անհիմն են»․ Արթուր Միքայելյան «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանն արդեն մեկ ամիս է` ապօրինաբար կալանավորված է. Արմեն ՄանվելյանRISE Powered by Silicon Mountains 2026 ֆորումը մեկ հարթակում համախմբեց տեխնոլոգիական ոլորտի առաջատարներին Երբ գերմանական խմիչքն ավելի սիրելի է ԱՄՆ-ում, քան հենց Գերմանիայում. «Փաստ»Ավետիք Չալաբյանին կալանավորել են առանց որևէ լուրջ մեղադրանքի և արգելում են տեսակցել իր երեխաներին. Սոֆյա ՀովսեփյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 հուլիսի). Իրականացվել է շոգեքարշի առաջին փորձարկումը. «Փաստ»Հսկայական արևային էլեկտրակայան Իսիկ-Կուլում. Ինչի՞ համար է այն Բարեկեցությունը չի կարող կառուցվել իրականությունը ժխտելու և հեքիաթներին հավատալու վրա. «Փաստ»«Ես հետ չեմ գալու, մամայիս կասեք, որ իրեն շատ եմ սիրում». կրտսեր սերժանտ Համլետ Ունուսյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում, տուն «վերադարձել»... յոթ ամիս անց. «Փաստ»Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ»«Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ»Անկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ»Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ»Ո՞ր ճանապարհներին և ինչո՞ւ չի թույլատրվի գովազդային վահանակների տեղադրումը. «Փաստ»Անհոգության պատրանք՝ լուրջ մարտահրավերների ֆոնին. երկրին նոր սպառնալիքներ են սպասվում. «Փաստ»Ու դեռ հավատացողներ կան... «Փաստ»Ինչո՞ւ է ՀԷՑ-ի ավտոպատասխանիչը «նավսյակի» մշտապես վթարային անջատման մասին տեղեկացնում. «Փաստ»Իշխանության գերկենտրոնացման և ինստիտուտների կազմաքանդման ծանրագույն հետևանքները. «Փաստ»Իսպանիայի հավաքականը մոտ 15 միլիոն դոլար կվճարի ԱՄՆ-ին՝ որպես հարկ. ԶԼՄ-ներՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելուՈր հասցեներում 1 օր ջուր լինիԴիլիջանում բախվել են «Nissan»-ն ու բուժառու տեղափոխող՝ «Իջևան» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենան․ վիրավորներ կան«Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Հայկ Սուքիասյանը ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճիցՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինՔրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց