Նախագահ Սարգսյանն Ալիկ Միրզաբեկյանին ազատել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից
ՔաղաքականՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 26-ին հրամանագիր է ստորագրել Ալիկ Միրզաբեկյանին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի պաշտոնից ազատելու մասին: Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվու թյան միջոցների հետ կապերի վարչությունից, հրամանագրում նշվում է.
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված`Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգի 125-րդ կետը` որոշում եմ.
Ալիկ ՄԻՐԶԱԲԵԿՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի պաշտոնից»։