Ռաուլ. Բեյլն աստիճանաբար ընդունում է «Ռեալում» իր դերը
Սպորտ«Ռեալի» լեգենդար հարձակվող Ռաուլ Գոնսալես Բլանկոն գովաբանել է մադրիդյան թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին և կիսապաշտպան Գարեթ Բեյլին:
-Նրանք շատ ուժեղ ֆուտբոլիստներ են: «Ռեալում» Ռոնալդուն հիանալի կարիերա է կերտում, իսկ Բեյլը մեծագույն ֆուտբոլիստ է: Նա լավ է կատարում իր պարտականությունները և աստիճանաբար ընդունում է իր դերը:
Ամեն դեպքում, կարևոր են ոչ թե այս երկու ֆուտբոլիստները, այլ այն, որ բոլոր խաղացողների միջև փոխհամաձայնություն լինի,-Ռաուլի խոսքը մեջբերված է «Cadena Cope»-ից: