Սեպտեմբերի 27-ին`լույս 28-ի գիշերը մայրաքաղաքում սպանության դեպք է գրանցվել : ORER.am-ի տեղեկություններով` Տերյան 19 հասցեում գործող «Պաուլաներ» գարեջրատան աշխատակիցների և բնակելի շենքի բնակիչների մեկի միջև վեճ է ծագել, ինչն էլ ողբերգական ավարտ է ունեցել: Գարեջրատան աշխատակիցներից մեկը մահացել է, մի քանի աշխատակիցներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Տեղեկությունները ճշտելու համար ORER.am-ը փորձեց կապ հաստատել ոստիկանության լրատվության բաժնի հետ, սակայն կապ հաստատել չստացվեց: Նույն դեպքի վերաբերյալ քիչ առաջ մանրամասներ հրապարակեց News.am-ը: Կայքի հետ զրույցում Հայաստանի քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը հաստատել էր վերը նշած տեղեկությունները: Կասկածյալը, ով գարեջրատան հարակից տարածքի բնակիչ է, դիմել է փախուստի, վիրավորներից մեկի վիճակն էլ ծայրահեղ ծանր է: