Չեմպիոնների լիգա. «Ռեալն» ու «Մանչեսթեր Սիթին» գոլ չխփեցին առաջին խաղակեսում
ՍպորտՄեկնարկեց ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչը, որի առաջին խաղում Մադրիդի «Ռեալն» Անգլիայում մրցում է «Մանչեսթեր Սիթիի» հետ:
Առաջին խաղակեսն անցավ հավասար պայքարում եւ առանց գոլային պահերի:
Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի հայտավորվել Արքայական ակումբի կազմում: Ընդմիջում է
Չեմպիոնների լիգա, կիսաեզրափակիչ, առաջին խաղ, առաջին խաղակես
«Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) - «Ռեալ» (Իսպանիա)՝ 0:0
«Մանչեսթեր Սիթի». Ջո Հարթ, Բակարի Սանյա, Նիկոլաս Օտամենդի, Վենսան Կոմպանի, Գաել Կլիշի, Ֆերնանդո, Ֆերնանդինյո, Խեսուս Նավաս, Դավիդ Սիլվա (Կելեչի Իհեանաչո, 40), Կեւին դե Բրույնե, Սերխիո Ագուերո:
«Ռեալ». Կեյլոր Նավաս, Դանիել Կարվախալ, Սերխիո Ռամոս, Պեպե, Մարսելո, Տոնի Կրոս, Կազեմիրո, Լուկա Մոդրիչ, Գարեթ Բեյլ, Լուկաս Վասկես, Քարիմ Բենզեմա: