Կառավարությունում քննարկել են էներգետիկայի ձեռնարկությունների ֆինանսական առողջացմանը վերաբերող հարցեր
ՔաղաքականՀՀ Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ ապրիլի 30-ին կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի էներգետիկ համակարգի զարգացման հեռանկարների և մարտահրավերների վերաբերյալ խորհրդակցություն, որին մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչները:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, քննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի զարգացմանը և էներգետիկայի ոլորտի պետական ձեռնարկությունների ֆինանսական առողջացմանը վերաբերող հարցեր: