Կադիմյանը խաղաց, սակայն «Կարպատներ»-ը պարտվեց «Վորսկլա»-ին
ՍպորտՈւկրաինայի ֆուտբոլի առաջնության 24-րդ տուրում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավքականի թեկնածու Գեղամ Կադիմյանի թիմը՝ «Կարպատներ»-ը, հյուրընկալվել էր «Վորսկլա»-ին:
Հայ ֆուտբոլիստը խաղադաշտ է դուրս եկել իր թիմի մեկնարկային կազմում:
Կադիմյանն անցկացրել է ամբողջական հանդիպում, սակայն չի կարողացել օգնել իր թիմին, որը գրեթե ոչնչով աչքի չընկավ մրցակցի հարկի տակ խաղում: «Վորսկլա»-ն հեշտորեն հաղթանակ է տոնել 3-0 հաշվով:
Ուկրաինայի առաջնության 24 տուրերից հետո «Կարպատներ»-ն ունի 27 միավոր և գտնվում է 7-րդ հորիզոնականում: