Կրասնոդարը ջախջախեց Անժիին. Մկրտչյանը մասնակցեց հանդիպմանը
ՍպորտՌուսաստանի առաջնության 26-րդ տուրում «Կրասնոդարը» սեփական հարկի տակ ընդունեց «Անժիին»: Հանդիպումն ավարտվեց տանտերերի ջախջախիչ հաղթանակով:
Հանդիպմանը մասնակցեց նաեւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը, ով խաղադաշտ դուրս եկավ հանդիպման մեկնարկային րոպեներից:
Հիշեցնենք, որ «Անժին» ընդհանուր վաստակած 19 միավորով եզրափակում է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնության աղյուսակը:
Հավելենք, որ «Անժին» իր հաջորդ հանդիպումը կանցկացնի մայիսի 7-ին, իսկ մրցակիցը կլինի Սանկտ-Պետերբուրգի «Զենիթը»: