Մեսսին շահել Է վիթխարի ռոբոտ-դարպասապահի հետ կայացած մրցամարտը
Սպորտ«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին մասնակցել Է ճապոնական հեռուստաշոուի, որտեղ նա պետք Է գնդակ խփեր ռոբոտի կողմից պաշտպանվող դարպասը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 2-ին հայտնել Է 101 Great Goals-ը:
Ռոբոտ-դարպասապահն զբաղեցրել Էր դարպասի գրեթե ամբողջ հրապարակը եւ շարժում Էր վիթխարի ձեռքերը: Արգենտինացի հարձակվողը խնդիրը կատարել Է հաջողությամբ՝ իրացնելով երեք փորձից երեքը:
Ընթացիկ սեզոնում 28-ամյա Մեսսին 30 մրցախաղում «Բարսելոնայի» համար 25 գոլ Է խփել բոլոր մրցաշարերում:
Մեսսին ֆուտբոլի պատմության մեջ «Ոսկե գնդակի»՝ տարվա լավագույն խաղացողի մցանակի միակ հնգակի մրցանակակիրն Է (2009, 2010, 2011, 2012 եւ 2015 թվականներին):