Երբ Ռոնալդուն չի խաղում, Բեյլը թիմը տանում է իր հետևից․ Վալդանո
ՍպորտՄադրիդի «Ռեալ»-ի նախկին գործադիր տնօրեն Խորխե Վալդանոն մեկնաբանել է ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլի խաղը։
Վալդանոն կարծում է, որ Քրիշտիանու Ռոնալդուի բացակայության պայմաններում Բեյլը ստանձնում է առաջատարի պարտականությունները։
«Արդեն գիտենք, որ Բեյլն ուժեղ է ֆիզիկապես։ Նա գերազանց է գործում ձախ ոտքով և օդային պայքարում։ Երբ Ռոնալդուն չի խաղում, Բեյլը թիմը տանում է իր հետևից։
Կան մեծ ֆուտբոլիստներ, որոնք ստվերում են այլ մեծ ֆուտբոլիստների»,- Վալդանոյի խոսքերը մեջբերում է Cadena Cope-ն։